Լեյլա Բելյալովա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լեյլա Բելյալովա
Ծնվել է1957
Ուզբեկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Ուզբեկստան
Մասնագիտությունակադեմիկոս
Պարգևներ

Լեյլա Բելյալովա (1957, Ուզբեկական ԽՍՀ, ԽՍՀՄ), ուզբեկ գիտնական և բնապահպան։ Ուզբեկստանի էկոհամակարգերը խթանելու և պաշտպանելու իր աշխատանքի համար BBC-ն ճանաչվել է 2018 թվականի 100 կանանցից մեկը[2]։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Մանուկ հասակում երազում էր բժիշկ դառնալ։ Կենսաբանությամբ տարված՝ սովորել է Աբդուլլահ Կիյամովիչ Սագիտովի մոտ[3]։

Ներկայումս Բելյալովան աշխատում է որպես Սամարղանդի պետական համալսարանի երկրաբանա-էկոլոգիական ֆակուլտետի էկոլոգիայի և կենսագործունեության անվտանգության ամբիոնի դոցենտ։ Կենսաբանությամբ տարված՝ սովորել է Աբդուլլահ Կիյամովիչ Սագիտովի մոտ։ Նա Զերավշանի պետական արգելոցի ավագ գիտաշխատող է, Արևմտյան Թիան Շան լեռնաշղթայի օրնիտոլոգիական կենսաբազմազանության պահպանման մի շարք միջազգային նախագծերի համակարգող։ Մասնակցություն «համաշխարհային բնապահպանական ակցիա», «Sprig aliva», «World Migratory Day» միջազգային ծրագրերին[4]։

Բելյալովայի առավել ուշագրավ դաշտային աշխատանքները ներառում են Կատտակուրգանի ջրամբարի և Զերավշանի պետական բնական արգելոցի հետազոտություն, մոնիտորինգ և պաշտպանություն։ Այն նաև հայտնի է նրանով, որ նպաստում է Ամանկուտան լեռնանցքի կարևորությանը Պամիրո-Ալայա լեռնաշղթայի արևմտյան մասում՝ որպես ուզբեկական բուսական և կենդանական աշխարհի կարևոր վայր[5]։

Ուզբեկստանի թռչունների պաշտպանության ընկերության հետ իր աշխատանքի շնորհիվ (ուզբ.՝ O'zbekistan Kushlarini Muhofaza Qilish Jamiati, UzSPB) Բելյալովան կարևոր դեր է խաղացել Ուզբեկստանի այն վայրերի որոշման մեջ, որոնք պետք է ճանաչվեն որպես թռչունների և կենսաբազմազանության կարևոր տարածքներ (Important Bird and Biodiversity Areas, IBA и Key Biodiversity Areas, KBA), ինչպես նաև գործնական և ֆինանսական աջակցություն ստանալ Ուզբեկստանի կառավարության կողմից դրանց պաշտոնական ճանաչման հարցում[6]։

Բելյալովան նաև UzSPB-ի գործադիր կոմիտեի անդամ է, որը նշում է նրա դերը «մեր տարածաշրջանում բնապահպանական բարեգործական կազմակերպության առաջին փորձի մեջ՝ երկարաժամկետ հեռանկարում պահպանելու միջազգային նշանակության վայրի բնությունը»[6]։

Ճանաչում[խմբագրել | խմբագրել կոդը]

2018 թվականին Բելյալովան երրորդ տեղն Է զբաղեցրել «Ուզբեկստանի Տարվա կին» ամենամյա մրցույթում[7]։ Նույն թվականին նա ճանաչվեց BBC-ի 100 կանանցից մեկը՝ «Ուզբեկստանի թռչուններին և լեռնային էկոհամակարգերը պաշտպանելու մղման համար»[2][8]։

2017 թվականին «Birdlife International» միջազգային բնապահպանական կազմակերպության կողմից ստացել Է «Nature Hero 's» միջազգային մրցանակը[6]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. https://www.bbc.com/news/world-46225037
  2. 2,0 2,1 «[[BBC]] 100 Women 2018: Who is on the list?». BBC News (բրիտանական անգլերեն). 2018 թ․ նոյեմբերի 19. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունիսի 4-ին. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 18-ին. {{cite news}}: URL–wikilink conflict (օգնություն)
  3. «"Ilm bergan sharaf hamda muvaffaqiyatning rohati go'zal va barhayot..."» (ուզբեկերեն). 2022 թ․ մարտի 3. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ ապրիլի 4-ին. Վերցված է 2023 թ․ հունվարի 25-ին.
  4. «По данным BBC, Самаркандский государственный университет лидирует по выпуску 100 женщин-лауреатов мира...». 2022 թ․ հուլիսի 27.
  5. «Uzbekistan: We're off to the mountains...we are expected! - Saving special places - Get involved - The RSPB Community». community.rspb.org.uk. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ սեպտեմբերի 18-ին. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 18-ին.
  6. 6,0 6,1 6,2 Langley, Nick (2018 թ․ հունվարի 27). «A Nature's Hero with a talent for building relationships». BirdLife (ամերիկյան անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ սեպտեմբերի 18-ին. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 18-ին.
  7. UzDaily. «Awarding ceremony of "Woman of the Year-2018" takes place in Tashkent». UzDaily.uz (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ սեպտեմբերի 18-ին. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 18-ին.
  8. «WEBSITE NEWS». www.uzspb.uz. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ սեպտեմբերի 18-ին. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 18-ին.