Լեդերինգ
Լեդերինգ (անգլերենից բառացիորեն՝ «աստիճանի ստեղծում»), ներդրում կատարելու ձև, որի դեպքում ներդրողը գնում է մի քանի ֆինանսական գործիքներ մարման տարբեր ժամկետներով։
Շահույթ
[խմբագրել | խմբագրել կոդը]Լեդերինգը ռիսկի չի ենթարկվում ոչ բարենպաստ միջավայրի ակտիվների մեծ մասի վերաներդրումների։ Օրինակ, մարդն ունի դեպոզիտային պարտատոմսեր, որոնց մարման ժամկետը գալու է 2015 և 2018 թվականներին։ Եթե տոկոսային դրույքը բավականին մեծ չափով իջնում է 2015 թվականի պարտատոմսերով, ապա եկամուտի կեսը փակվում է մինչև 2018 թվականը[1]։
Անհրաժեշտության դեպքում լեդերինգը կարող է ազատել կապիտալը։ Մարդը կարող է առավել կարճաժամկետ պարտատոմսեր, եթե մոտ ապագայում նրան պետք կգան ֆինանսավորման միջոցներ, օրինակ, երեխաների կրթության համար, կամ երկարաժամկետ պարտատոմսեր, որոնց մարման ժամկետը կգա ավելի ուշ և չեն պահանջվի արագ կատարվող ծախսումներ այն իրադրությունում, երբ տնտեսությունը նպաստում է եկամուտների ստացմանը[2]։
Այլ օգտագործում
[խմբագրել | խմբագրել կոդը]Լեդերինգը նաև բնորոշում է այն գործընթացը, որտեղ որոշակի գնով բաժնեմասի ձեռքբերման համար ներդրողները նաև պետք է համաձայնեն ավելի բարձր գնով լրացուցիչ բաժնետոմսեր գնելուն։ Այն արհեստականորեն ավելացնում է բաժնեմասային կապիտալի գինը և թույլ է տալիս որոշակի անձնանց գնել ավելի ցածր գնով, սայան այն պայմանով, որ նրանք կկարողանան դա վաճառել ավելի բարձր գնով։ Իրականում նման գործածությունը անօրինական է[3]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Fink, Jim (3/8/2010). «A Fixed-Income Stairway to Heaven: Bonds». Investing Daily. Վերցված է 2012 թ․ մարտի 19-ին.
- ↑ Staff (2010 թ․ օգոստոսի 8). «Boost Bond Returns with Laddering». Investopedia.
- ↑ Sturla Lyngnes Fjesme (2011 թ․ հոկտեմբերի 25). «Laddering in Initial Public Offering Allocations». AFA 2012 Chicago Meetings Paper. Վերցված է 2012 թ․ մարտի 19-ին.