Լեգենդ փարոսի և նավի մասին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
ԱՄՆ USS Enterprise նավը
Կանադական փարոս

Փարոսի և նավի մասին լեգենդը քաղաքային լեգենդների շարքից է, որը ներկայացնում է խոշոր նավի և առաջին հայացքից նրանց ընդառաջ եկող մի այլ նավի հանդիպումը։ Խոշոր նավը սովորաբար ներկայացվում է ԱՄՆ ռազմածովային ուժերի գծանավ կամ ավիակիր, որը պահանջում է երկրորդ նավից փոխել ընթացքը։ Երկրորդ նավը, որը սովորաբար ներկայացվում է կանադական, պնդում է, որ հածանավը պետք է փոխի ընթացքը։ Սրանից հետո խոշոր նավի կապիտանը ներկայացնում է իր նավն ու իրեն և կրկնում պահանջը, հաճախ սպառնալիքով, որին հետևում է պատասխանը՝ «Ես փարոս եմ, ինչ ուզում եք արեք»։

Օրինակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամերիկայի Միացյալ Նահանգներ Ամերիկացիներ՝ «Ընդհարումից խուսափելու համար խնդրում եմ փոխել ընթացքը 15 աստիճան հյուսիս»։

Կանադա Կանադացիներ՝ «Ընդհարումից խուսափելու համար, խորհուրդ եմ տալիս ձեզ փոխել ընթացքը»։

Ամերիկայի Միացյալ Նահանգներ Ամերիկացիներ՝ «Խոսում է ԱՄՆ Ռազմածովային ուժերի նավի կապիտանը։ Կրկնում եմ, փոխե՛ք ընթացքը»։

Կանադա Կանադացիներ՝ «Ո՛չ, փոխե՛ք ինքներդ»։

Ամերիկայի Միացյալ Նահանգներ Ամերիկացիներ՝ «Սա «Լինքոլն» ավիակիրի, ԱՄՆ Ատլանտյան նավատորմիղի մեծությամբ երկրորդ ռազմանավն է։ Մեզ ուղեկցում են երեք հածանավ, էսկադրայի երեք ականակիր և բազմաթիվ օգնական նավեր։ Ես պահանջում եմ, որ դուք փոխեք ձեր նավի ընթացքը 15 աստիճան հյուսիս, հակառակ դեպքում մենք ստիպված կլինենք անհրաժեշտ միջոցներ կիրառել մեր նավի անվտանգություն ապահովելու համար»։

Կանադա Կանադացիներ՝ «Սա փարոս է, ինչ ուզում եք արեք»։
- Nicholas Hobbes. Essential Militaria : Facts, Legends, and Curiosities about Warfare Through the Ages. — 2004 — p.41

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լեգենդը տարածվում է համացանցում 1995 թվականից՝ ԱՄՆ ռազմածովային ուժերի օպերատիվ շտաբի ռազմածովային գործողությունների հրամանատարի խոսակցության վերծանված սղագրության տեսքով։ Որ իրադարձությունը իրոք տեղի է ունեցել և նրա նկարագրությունը շատ պատճառներով կասկածելի են[1]։ Այս պատմությունը քաղաքային լեգենդ է համարվում, որը սերում է 1930-ական թվականներից[2]։ ԱՄՆ ռազմածովային ուժերը համացանցում այս պատմությունը հերքել են[3], որը որ չի խանգարել Ազգային հետախուզության նախկին տնօրեն Ջոն Մակ Կոնելին օգտագործել որպես կատակ իր 2008 թվականի ելույթում։ Այլ պատմողներ այս լեգենդը օգտագործում են որպես այլաբանություն, որը ցույց է տալիս ոչ ճկուն լինելու և սեփական կարևորության զգացողության վտանգավոր լինելն ու իրադրությանը տեղյակ լինելու կարևորությունը։ 2004 թվականի շվեդական գովազդային ընկերությունը օգտագործել է այս պատմությունը հեռուստատեսային գովազդում։

Այս լեգենդի մասին գրել է նաև ամերիկյան քաղաքագետ, Քրիստոֆեր Նյուպորտի համալսարանի պրոֆեսոր Քվենտին Քիլը[4], որը քննարկվել է միջազգային ծովային իրավունքի տեսակետից[5]։

Լեգենդին մասնակիորեն անդրադարձել է իր մենախոսություններում ռուսաստանցի հումորիստ Միխայիլ Զադոռնովը։ Զադոռնովի մոտ կանադացիների փոխարեն իսպանացիներ են, իսկ մնացած դետալները կրկնվում են[6]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Lisa Chadderdon. This Time, Consultants Are In The Dark // Fast Company. — 1999. — № 27. (Ստուգված է 8 հունվարի 2013)
  2. Barbara Mikkelson. (2012 թ․ ապրիլի 2). «The Obstinate Lighthouse» (անգլերեն). Snopes.com. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունվարի 11-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 24-ին. (Ստուգված է 8 հունվարի 2013)
  3. «The Lighthouse Joke». United States Navy. 2009 թ․ սեպտեմբերի 2. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունվարի 27-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 24-ին. (Ստուգված է 8 հունվարի 2013)
  4. Quentin Kidd. American government: readings from across society. — 2001. — p.172
  5. Singapore journal of international & comparative law. — 2000, Volume 4. — p.404
  6. М. Задорнов «монологи»

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]