Jump to content

Լատվիական այբուբեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Լատվիական այբուբենը (լատիշ․՝ latviešu alfabēts) հիմնված է լատինական այբուբենի վրա։

Ժամանակակից պաշտոնական այբուբենը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժամանակակից լատվիական այբուբենը բաղկացած է 33 տառւց, որոնցից 11-ը կազմված են դիակրիտիկ նշանների օգնությամբ։ Լատինական հիմնական այբուբենի 26 տառերից լատվիական այբուբենում բացակայում են չորսը՝ Q q, W w, X x, Y y, այսինքն՝ լատվիական ժամանակակից այբուբենն ունի հետևյալ տեսքը՝

A a Ā ā B b C c Č č D d E e Ē ē
F f G g Ģ ģ H h I i Ī ī J j K k
Ķ ķ L l Ļ ļ M m N n Ņ ņ O o P p
R r S s Š š T t U u Ū ū V v Z z
Ž ž

Լատվիական այբուբենում օգտագործվում են երեք տիպի դիակրիտիկ նշաններ՝

  • հորիզոնական գիծ տառի վերևում (մակրոն), որով նշանակվում է երկար ձայնավորը (լատիշ․՝ garumzīme),
  • գաչեկ, որ կազմում են [չ], [շ], [ժ] հնչյուններ նշանակող տառերը,
  • սեդիլ, տառի ներքևում (կամ g տառի վերևում), որ նշանակում է փափկացում (քմայնացում)։

Մինչ 1950-ական թվականները այբուբենում ներառված էին նաև Ō ō, Ŗ ŗ և Ch ch տառերը։ Ŗ տառը այբուբենից հանվել էր դեռ 1938 թվականին[1]։

Տառերի արտասանությունը

[խմբագրել | խմբագրել կոդը]
Լատվիական հին այբուբենը (1916 թ.)
Տառ Անվանում ՄՀԱ Տառ Անվանում ՄՀԱ
A, a a ա [ɑ] Ķ, ķ ķē կե [c]
Ā, ā garais a երկար ա [ɑː] L, l el էլ [l]
B, b բե [b] Ļ, ļ էլ [ʎ]
C, c ցե [t͡s] M, m em էմ [m]
Č, č čē չե [t͡ʃ] N, n en էն [n], [ŋ]
D, d դե [d] Ņ, ņ էն [ɲ]
E, e e է [e], [æ] O, o o օ [ua̯], [o], [oː]
Ē, ē garais e երկար է [eː], [æː] P, p պե [p]
F, f ef էֆ [f] R, r er էռ [r]
G, g գա [ɡ] S, s es էս [s]
Ģ, ģ ģē գե [ɟ] Š, š էշ [ʃ]
H, h հա [x] T, t տե [t]
I, i i ի [i] U, u u ու [u]
Ī, ī garais i երկար ի [iː] Ū, ū garais u երկար ու [uː]
J, j յէ [j] V, v վե [v]
K, k կա [k] Z, z զե [z]
Ž, ž žē ժե [ʒ]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]