Լան (գետ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Լան (գետ)
Relief Map of Belarus.png
Բնութագիր
Երկարություն161 կիլոմետր
Ավազանի մակերես2190 կմ²
Ջրի ծախս11,3 մ³/վ
 · Գետաբերանի տեղակայումՊրիպյատ
 · Կոորդինատներ
Հոսող հոսքերBabka?, Q13032358? և Q18704570?
ԵրկրամասԲրեստի մարզ և Մինսկի մարզ
ՋրահավաքՊրիպյատի լողավազան

Լան (բելառուս․՝ Лань), գետ Բելառուսում։ Հոսում է Բրեստ և Մինսկ մարզերի տարածքով։ Պրիպյատ գետի վտակն է։ Գետի երկարությունը 161 կմ է, ջրավազանի մակերեսը կազմում է 2190 կմ²[2], տարեկան ջրի միջին ծախսը 11․3 մ³/վրկ:

Գետի ակունքը գտնվում է Գարբունի գյուղի մոտակայքում Կրապիլյայի լեռնաշղթայում, միջին և ստորին հատվածն անցնում է Պրիպյատի անտառուտով։ Գետը գրեթե ողջ երկյանքով կոյուղացված է, և կարգավորված է Լոկտիշի ջրամբարով։ Լան գետի լայնությունը վերևի հատվածում 4-8 մ է, ներքևի հատվածում մինչև 20 մ, ջրաղբյուրի լայնությունը 0,6-1 կմ[2][3]։ Գետի ափերը տորֆապատ են, տեղ-տեղ ավազոտ, կան նաև 1-2 մ բարձրությամբ ավազակույտեր։

Գետի հովիտը (լայնությունը 1-1․5 կմ) ծածկված է խառը անտառներով[2], մելիորացված է ջրանցքների ցանցով։ Հիմնական վտակներն են աջից՝ Բաբկան, Նաչան, Լյուտան, իսկ ձախից՝ Ցեպրան և Բոլվանկան։

Գետի մոտակայքում է գտնվում Կլեցկ քաղաքը[4]։ Կլեցկում՝ Լան գետի ձախ ափին, կա ճարտարապետական հուշարձան, իսկ Յանովիչի գյուղում՝ 19-20-րդ դարերի դաստակերտ։ Կլեցք քաղաքին կից գետը հոսում է մի շարք գյուղերի միջով, որոնցից են՝ Լանը, Մեծ Բրիխովշինան, Բաբաևիչը, Յանովիչը, Կապլանովիչը, Գրիցևիչը, Մերվինին, Ռուբեժը, Զաոստրովեչյեն, Օստրովչիներցինը, Դրաբովշինան, Նաչը, Լոկտիշին, Չուդինը, Գավրիլչիցին, Սինկևիչը, և Մոկրովոն։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. GEOnet Names Server — 2018.
  2. 2,0 2,1 2,2 Природа Белоруссии: Популярная энциклопедия / Редкол.: И. П. Шамякин (гл. ред.) и др. — 2-е изд. — Мн.: БелСЭ им. П. Бровки, 1989. — С. 176. — 599 с. — 40 000 экз. — ISBN 5-85700-001-7
  3. Блакітная кніга Беларусі: Энцыкл. / БелЭн; Рэдкал.: Н. А. Дзісько і інш. — Мн.: БелЭн, 1994.
  4. Клецк