Լանդշաֆտի խախտում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Լանդշաֆտի խախտում, բնական (երկրաշարժ, հրաբուխ, փոթորիկ և այլն) կամ մարդահարույց պատճառներով լանդշաֆտի տնտեսական և գեղագիտական ներուժի նվազում՝ ընդհուպ մինչև վերացում կամ անապատացում՝։ Լանդշաֆտի խախտումը հետևանք է անդառնալի փոփոխությունների, որոնք լիովին քայքայում են լանդշաֆտի կառուցվածքը՝ վերացնելով վերջինիս միջավայրաստեղծ և վերարտադրողական գործառույթները։ ժամանակակից պայմաններում ՀՀ-ում լանդշաֆտի խախտումն առաջանում է հիմնականում չկանոնակարգված, ոչ խելամիտ մարդկային գործունեության և սխալ էկոլոգիական քաղաքականության հետևանքով։ Դրանից խուսափելու համար անհրաժեշտ է տնտեսական տարբեր միջոցառումներ պլանավորելիս պահպանել լանդշաֆտի կառուցվածքը, նրա կայունությունը և միջոցներ ձեռնարկել կանխարգելելու այն շարժընթացները, որոնք կարող են հանգեցնել լանդշաֆտի խախտման։ 2003 թվականին ՀՀ անդամակցել է «Լանդշաֆտի եվրոպական համաձայնագրին», որի նպատակն է խթանել լանդշաֆտների պահպանությունը և բարելավումը։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։