Լամբդա կետ
Արտաքին տեսք
Լամբդա կետը այն ջերմաստիճանն է (մոտ 2,17 Կ), որից ներքև նորմալ հեղուկ հելիում I-ը փոխակերպվում է գերհոսուն հելիում II-ի։ Գոյություն ունեն ստորին և վերին լամբդա կետեր՝ համապատասխանաբար 2.172 Կ, 0.0497 մթն և 1.76 Կ, 29.8 մթն մեծություններով[1]։
Անվանումը գալիս է այն փաստից, որ տրված ճնշման դեպքում ջերմաստիճանից տեսակարար ջերմունակության կախումը պատկերող կորը հիշեցնում է հունարեն լամբդա (λ) տառը։ Ջերմաստիճանը լամբդա-կետին մոտենալուն զուգընթաց տեսակարար ջերմունակությունը ձգտում է անվերջության։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Գերհոսուն հելիում. ի՞նչ է այն (անգլերեն)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ի՞նչ է գերհոսունությունը Արխիվացված 2013-09-27 Wayback Machine (անգլերեն)