Լակար (լիճ)
Լակար | |
---|---|
Տեսակ | սառցադաշտային լիճ |
Երկիր | Արգենտինա |
Վարչատարածք | Լակար |
Երկարություն | 23 կմ |
Լայնություն | 2 կմ |
ԲԾՄ | 630 մետր |
Խորություն | 167 մետր |
Մակերես | 55 կմ² |
Ջրի պահման ժամանակ | 5,8 տարի[1] |
Ավազանի տարածք | 1048 կմ² |
Ավազանի երկիր | Արգենտինա |
Լճից հոսող գետ | Huahum River? |
Լակար լիճ (իսպ՝. Lago Lácar), սառցալեռնային ծագման լիճ Պատագոնիական Անդերում՝ Արգենտինայի հարավարևմտյան մասում գտնվող Նեուկեն պրովինցիայում, մայրաքաղաք Բուենոս Այրեսից 1.300 կիլոմետր հարավ-արևմուտք։ Լճի հյուսիսարևմտյան ափին տարածվում է Սան Մարտին դե լոս Անդես ոչ մեծ քաղաքը (բնակչության թիվը՝ 23.519 մարդ)։ Արգենտինայի և Չիլիի միջև 1881 թվականին կնքված համաձայնագրի հիման վրա Լակար լիճը և նրա ջրահավաք ավազանը մինչև 1902 թվականը պատկանել են Չիլիին։
Ընդհանուր տեղեկություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Լիճը գտնվում է ծովի մակերևույթից 640 մետր բարձրության վրա, զբաղեցնում 55 քառակուսի կիլոմետր տարածք։ Արևելքից արևմուտք ձգվում է 23,1 կիլոմետր, հյուսիսից հարավ՝ 5,0 կիլոմետր։ Ջրահավաք ավազանի մակերեսը կազմում է 1048 քառակուսի կիլոմետր։ Առավելագույն խորությունը 277 մետր է, միջին խորությունը՝ 167 մետր; Լակարից սկիզբ է առնում Հուահում գետը, որը թափվում է Պիրիուեյկո լիճը։
Լճի ծայրարևմտյան մասը, որն ունի չորս կիլոմետր լայնություն, Լակարի հիմնական մասի հետ միացած լինելով սոսկ մի նեղլիկ ջրուղով, առանձին լճի տպավորություն է թողնում և նույնիսկ այլ անվանում է ստացել՝ կոչվելով Նոնտուե։
Լակար լճի շրջակայքը խիտ չէ բնակեցված. մեկ քառակուսի կիլոմետրի վրա միջին հաշվով ապրում է ընդամենը վեց մարդ։
Կլիման գերազանցապես միջերկրածովային է։ Միջին տարեկան ջերմաստիճանը կազմում է 5 աստիճան։ Ամենատաք ամիսը փետրվարն է (միջին ամսական ջերմաստիճանը՝ +13 աստիճան), ամենացուրտը՝ հուլիսը (միջինը՝ -4 աստիճան)։ Տեղումների միջին քանակությունը տարեկան կտրվածքով կազմում է 1.094 միլիմետր։ Ամենախոնավ ամիսը հունիսն է (տեղումների ամսական միջին քանակությունը՝ 174 միլիմետր), ամենաչորը՝ նոյեմբերը՝ տեղումների 36 միլիմետր միջին քանակությամբ։
Լակար լճի շրջակայքում գլխավորապես աճում են խառը տիպի անտառներ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Lacar Area (YouTube video HD)
- Sistema Nacional de Información Hídrica
- (Իսպաներեն) Site hidricosargentina.gov.ar - Sistema Nacional de Información Hídrica : Le lac Lácar
- (Իսպաներեն) Carte détaillée de la province de Neuquén Արխիվացված 2011-05-14 Wayback Machine
- (Իսպաներեն) Hidricosargentina - Cuenca del río Hua-Hum (Bassin du río Hua-hum)
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լակար (լիճ)» հոդվածին։ |
|