Ի հիշատակ 1905 թվականի հեղափոխության (հուշարձան, Տագանրոգ)
![]() Հուշարձանի բացումը 1926 թվականին | |
![]() | |
![]() | |
Տեսակ | հուշարձան |
Ստեղծում | 1926 |
Երկիր | ![]() |
Բնակավայր | Տագանրոգ |
«Ի հիշատակ 1905 թվականի հեղափոխության» (ռուս.՝ Памятник «В память о революции 1905 года»), հուշարձան ՌԴ Ռոստովի մարզի Տագանրոգ քաղաքում։ Գտնվում է Զավոդսկայա և Օսիպենկոյի փողոցների խաչմերուկում[1]։ Հուշարձանը ՌԴ մշակութային ժառագության օբյեկտ է[2]։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հուշարձանը ոչ բարձր քարե պատվանդանի վրա տեղադրված խողովակագլոցիչ հինավուրց ագրեգատի վանդակ է։ Այդ վանդակին փակցված է հուշատախտակ, որի վրա գրված է. «Այստեղ 1905 թվականի դեկտեմբերի 17-ին տեղի է ունեցել զինված բախում մետալուրգիական գործարանի ու կաթսայագործարանի բանվորների և ոստիկանության միջև»[1][3]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հուշարձանը հանդիսավորությամբ բացվել է 1926 թվականի դեկտեմբերի 30-ին[1]։ Նրա վրա փակցվել է հուշատախտակ հետևյալ տեքստով. «Ի հիշատակ հակահեղափոխության հետ տագանրոգյան պրոլետարիատի մարտերի 1918 թվականի հունվարի 30 (17)-ին Տագանրոգում»[1]։ Այս տախտակը հանվել է քաղաքի օկուպացիայի ժամանակ (1941-1943)։ Ազատագրումից հետո տեղադրվել է նոր հուշատախտակ, բայց արդեն 1905 թվականի իրադարձությունների մասին տեքստով[1]։
Մարզային խորհրդի Փոքր խորհրդի 1992 թվականի նոյեմբերի 18-ի թիվ 301 որոշմամբ «Ի հիշատակ 1905 թվականի հեղափոխության» հուշարձանին տրվել է պատմության հուշարձանի կարգավիճակ` «Մետալուրգիական գործարանի ու կաթսայագործարանի բանվորների և ոստիկանության միջև բախման վայր» անվանումով։ ՌԴ մշակութային ժառանգության օբյեկտների ցանկում հուշարձանը գրանցված է 6101167000 համարով[2]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Киричек М. С. Музей под открытым небом. — Таганрог: ИП Стадников, 2010. — С. 61.
- ↑ 2,0 2,1 Объект культурного наследия РФ № 6101167000(չաշխատող հղում)
- ↑ И дольше века льётся сталь / Под ред. Н. И. Фартушного. — Ростов-на-Дону: Принт-Сервис, 2006. — С. 16.