Ի արտաքին հոլովում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

«Ի» արտաքին հոլովում, ժամանակակից հայերենի հոլովումներից։ Կոչվում է նաև ընդհանրական հոլովում, քանզի ժամանակակից հայերենում «Ի» արտաքին հոլովման են ենթարկվում գոյականների մեծ մասը, օրինակ՝ գիրք, կարոտ, հեռախոս, գրիչ, ուսանող, և այլն։

«Ի» արտաքին հոլովման են ենթարկվում ժամանակակից հայերենի բոլոր գոյականների հոգնակիները, օրինակ՝ քույրերի, որդիների, կառքերի։ Բացառություն են կազմում որոշ բառեր՝ կանայք, մարդիկ։

Մյուս հոլովների ենթարկվող բառերի մի մասը զուգահեռաբար ենթարկվում է նաև «Ի» արտաքին հոլովման, օրինակ՝ ծունկ - ծնկան - ծնկի, Բջնի - Բջնու - Բջնիի և այլն[1]։

Եզակի թիվ Հոգնակի թիվ
Ուղղ. հոլով գիրք(ը) գրքեր(ը)
Սեռ. հոլով գրքի գրքերի
Տր. հոլով գրքի(ն) գրքերի(ն)
Հայց. հոլով գրքի(ն) գրքեր(ը)
Բաց. հոլով գրքից գրքերից
Գործ. հոլով գրքով գրքերով
Ներգ. հոլով գրքում գրքերում

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Վ. Սահակյան, Վ. Սահակյան, Հայոց լեզուն հարցերում և պատասխաններում, Հրազդան, 2009, էջ 60:

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Մ. Ասատրյան, Ժամանակակից հայոց լեզու, Ձևաբանություն, Երևան, 2002։