Մոհաք
Արտաքին տեսք
(Վերահղված է Իրոկեզից)
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Այս հոդվածը Սանրվածքի մասին է։ Այլ գործածությունների համար այցելեք Մոհաք (այլ կիրառումներ)։
![](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/8/85/User-Ich_with_Mohawk.jpg/130px-User-Ich_with_Mohawk.jpg)
Մոհաքը (անգլերեն՝ Mohawk), կամ ինչպես Միավորված Թագավորությունում են անվանում՝ մոհիկանը (անգլերեն՝ mohican) սանրվածք է, որի դեպքում սափրվում են գլխի երկու կողմերը, թողնելով մի երկար մազի տեսանելի շերտ։ Վաղ 1980-ականներին մոհաքները տարածվեցին պանկ ենթամշակույթի և ինդուստրիալ երաժշտություն լսողների ենթամշակույթի մեջ, և դրանցից հետո այլ խմբերի մեջ, ոճում ավելի տարաձևվելով։ Ներկայում, մոհաքները դեռ պանկ ենթամշակույթի հետ են ասոցացվում, բայց նաև հիմնական հոսքի նորաձևության մաս են դարձել։
Այլ տեսակի մոհաքներ[խմբագրել | խմբագրել կոդը]
![](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/b/ba/Bihawkexample.jpg/200px-Bihawkexample.jpg)
- Երկհաք (անգլերեն՝ BiHawk) - երկու մոհաքներ է պարունակում
- Չելսիհաք - (անգլերեն՝ Chelseahawk) Մոհաք և մազափունջ
- Երկուհաք (անգլերեն՝ Duohawk) - Երբ մոհաքը երկու մասի է բաժանվում
- Մահհաք (անգլերեն՝ Deathhawk) - Մի կատակաբանած մոհաք։ Սովորաբար տեսնվում է դեթռոք/գոթիք ենթամշակույթներում։
- Կեղծհաք (անգլերեն՝ Fauxhawk) - Մի կեղծ մոհաք։ Սովորաբար՝ նորմալ մազը մոհաքի պես ուղղած, կամ մի մոհաք, որ 5 սմ-ից կարճ է։
- Մոսանրվածք (անգլերեն՝ Mocombover) - Մի մոհաք, որ հարթացվել է գլխի սափրված կողմերի վրա՝ նրանց ծածկելու նպատակով։
- Մալհաք (անգլերեն՝ Mullhawk) - Մի մոհաք մալետի հետ միասին, ինչպես տեսնվել է Մեյնարդ Ջեյմս Կինանի վրա 1994-ի մոտ։
- Ազատհաք (անգլերեն՝ Libertyhawk) - Կոտոշացված մոհաք։ Ազատության կոտոշների և մոհաքի խառնուրդ։
- Եռհաք (անգլերեն՝ Trihawk) - Երեք մոհաք ունենալ։
- Թարսված մոհաք (անգլերեն՝ Inverted Mohawk) - Գլուխը մեջտեղում սափրել, և այլ բոլոր տեղերում մազ թողնել։
- Հռոմեական կամ արևհաք (անգլերեն՝ Roman կամ Sunhawk) - Մի մոհաք, որ փոխարեն առաջից հետև, մազերը մեկ ականջից մյուսն են ձգվում։
![](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/3/32/Punked.jpg/200px-Punked.jpg)
- 360 Մոհաք (անգլերեն՝ 360 Mohawk) - Մի մոհաք, որ ձգվում է մազափունջի մեջ։ Մազափունջն այնքան երկար է լինում (մինչև քիթը կամ ավել), որ կոտոշացվում է մի մոհաք ստեղծում, որ գլխի հետևից մինչև դեմքի առաջն է ձգվում։
- Գարբոհաք (անգլերեն՝ Garbohawk) - Չհովհարացված հաք, որը սովորաբար կանանց մեջ է տեսնվում։ Այստեղ կողքի մազերը կարճացվում են սափրվելու փոխարեն, և հաքը կախվում է դեմքի կողքը՝ Գրետա Գարբոյի նման։
- Կեսհաք կամ Վերհաք (անգլերեն՝ Halfhawk կամ Tophawk) - Մի մոհաք, որ միայն կրողի գլխի վերևում է, փոխարեն ձգվի մինչև վիզը։