Jump to content

Իրկուտսկի ժողովրդական դրամայի թատրոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Իրկուտսկի ժողովրդական դրամայի թատրոն
Տեսակթատերական կազմակերպություն
Երկիր Ռուսաստան
Գտնվելու վայրըԻրկուտսկ
Հիմնադրման ամսաթիվ1977
Կայքigtnd.ru

Իրկուտսկի ժողովրդական դրամայի թատրոն, թատրոն Իրկուտսկ քաղաքում, ստեղծվել է 1977 թվականին որպես ժողովրդական թատրոն-ստուդիա։ 1987 թվականին թատրոնը ստացել է պրոֆեսիոնալի կարգավիճակ։ Գտնվում է քաղաք Իրկուտսկ, Մուխինա փողոց, 13ա հասցեում։ Թատրոնի տնօրենն ու գլխավոր ռեժիսորն է Ռուսաստանի վաստակավոր արտիստ, Ռուսաստանի արվեստի վաստակավոր գործիչ Միխայիլ Կորնևը։ 2009 թվականին նկարահանվել է թատրոնին նվիրված «Փորձ» վավերագրական ֆիլմը (ռեժիսոր` Զայցև Ս.Լ.)[1]: Ֆիլմը պատմում է «Բարկություն» պիեսի բեմադրության մասին (ըստ Ա. Վ. Զվերևի «Վերքերը» պատմության)։

Պարգևներ և մրցանակներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • «Ռուսաստանի հրեշտակային ձայն» համառուսական փառատոնի դափնեկիր (1998, Մոսկվա)
  • «Ոսկե դյուցազն» միջազգային կինոփառատոնի դափնեկիր (2000)
  • Իրկուտսկի նահանգապետի մրցանակի դափնեկիր «Թատերական արվեստ» անվանակարգում (2001)
  • Ռուսաստանի Դաշնության նախագահի պատվոգիր (2002)
  • «Ոսկե դյուցազն» առաջին միջազգային թատերական փառատոնի դափնեկիր (2003, Մոսկվա)
  • «Ոսկե դյուցազն» երկրորդ միջազգային թատերական փառատոնի «Բրոնզե դյուցազն» մրցանակակիր (2004, Մոսկվա), «Ձախլիկը» երաժշտական ներկայացման համար
  • «Ոսկե դյուցազն» միջազգային կինոփառատոնի «Արծաթե դյուցազն» մրցանակակիր «Իրկուտսկի ջրօրհներք» ֆիլմի համար[2]։
  • Գենադի Զավոլոկինի անվան «Նվագի՛ր, հարմո՛ն» առաջին միջազգային փառատոնի Գրան Պրի (2010)
  • «Ոսկե դյուցազն» սլավոնական փառատոնի «Ոսկե դյուցազն» մրցանակակիր (2011, Կուրսկ)[3]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]