Իրինա Միրոշնիկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Իրինա Միրոշնիկ
 
Կրթություն՝ Պետրոզավոդսկի պետական համալսարան
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ
Ծննդյան օր մայիսի 4, 1971(1971-05-04) (52 տարեկան)
Ծննդավայր Պետրոզավոդսկ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ

Իրինա Միրոշնիկ (ռուս.՝ Ирина Юрьевна Мирошник, մայիսի 4, 1971(1971-05-04), Պետրոզավոդսկ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուս քաղաքական և հասարակական գործիչ, Պետրոզավոդի քաղաքային շրջանի ղեկավար (2016 թվականից)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1994 թվականի սեպտեմբերի 1-ից աշխատել է որպես ինֆորմատիկայի ուսուցիչ, ապա՝ Պետրոզավոդսկ քաղաքի Լոմոնոսովի գիմնազիայում ուսումնադաստիարակչական աշխատանքների գծով փոխտնօրեն։

2007 թվականի փետրվարի 1-ից աշխատել է Պետրոզավոդի քաղաքային շրջանի վարչակազմում, 2009 թվականի հոկտեմբերից՝ որպես կրթության, մշակույթի, երիտասարդության հարցերի, երիտասարդ ընտանիքի, ֆիզիկական կուլտուրայի և սպորտի հարցերով կոմիտեի նախագահի տեղակալ՝ կրթության վարչության պետ։

2013 թվականի մայիսի 6-ին Պետրոզավոդի քաղաքային խորհրդում աշխատանքի է ընդունվել Պետրոզավոդի քաղաքային խորհրդի աշխատակազմի ղեկավարի տեղակալի համայնքային ծառայության առաջատար պաշտոնում։

Պետրոզավոդսկի քաղաքային շրջանի ղեկավար[խմբագրել | խմբագրել կոդը]

2015 թվականի դեկտեմբերի 29-ին նշանակվել է Պետրոզավոդի քաղաքային օկրուգի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար[1]։

2016 թվականի ապրիլի 19-ին Պետրոզավոդսկի քաղաքային խորհրդի պատգամավորների կողմից ընտրվել է Պետրոզավոդսկի քաղաքային օկրուգի ղեկավար, 2016 թվականի ապրիլի 20-ին ստանձնել է քաղաքապետի պաշտոնը[2]։ Դարձել է հետխորհրդային պատմության մեջ Պետրոզավոդսկի առաջին քաղաքապետը, որը նշանակվում է քաղխորհրդի պատգամավորների կողմից, այլ ոչ թե համաժողովրդական կարգով[3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Решение Петрозаводского городского Совета от 29 декабря 2015 года № 27/44-692 «О назначении временно исполняющего обязанности Главы Петрозаводского городского округа»
  2. «ФОТО и ВИДЕО: На Мирошник повесили церемониальную цепь». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մայիսի 8-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 7-ին.
  3. «СРОЧНО: Новым мэром Петрозаводска стала Ирина Мирошник». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 21-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 7-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]