Իրինա Կորոտեևա
Իրինա Կորոտեևա | |
|---|---|
| Ծնվել է | սեպտեմբերի 29, 1969 (56 տարեկան) |
| Ծննդավայր | Դոնի Ռոստով, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
| Մասնագիտություն | գրող, բանաստեղծուհի, սցենարիստ և ռեժիսոր |
| Քաղաքացիություն | |
| Կրթություն | Դոնի պետական տեխնիկական համալսարան |
| Անդամակցություն | Ռուսաստանի գրողների միություն |
Իրինա Օլեգովնա Կորոտեևա (ռուս.՝ Ирина Олеговна Коротеева, սեպտեմբերի 29, 1969, Դոնի Ռոստով, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռոստովցի գրող և բանաստեղծուհի, սցենարիստ և ռեժիսոր, Ռուսաստանի գրողների միության անդամ 2011 թվականից։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Իրինա Կորոտեևան մանկուց ստեղծագործել է։ 1993 թվականին ավարտել է Դոնի պետական տեխնիկական համալսարանը «Ռոբոտատեխնիկական համակարգեր և համալիրներ» մասնագիտությամբ, իսկ 2007 թվականին՝ նույն համալսարանը «Տնտեսությունը և կառավարումը ձեռնարկությունում» մասնագիտությամբ։ Հեղինակն ապրում և աշխատում է Դոնի Ռոստովում։ Նա աշխատում է գազարդյունաբերության ոլորտում, 1994 թվականից աշխատել է «Ռոստովգորգազ» ԲԲԸ-ում, իսկ 2004 թվականից առ այսօր՝ «Գազպրոմի» Դոնի Ռոստովի տարածաշրջանային մասնաճյուղում[1]։
2014 թվականին ձայնագրվել է ռադիոհաղորդում Իրինա Կորոտեևայի ստեղծագործությունների վերաբերյալ[1]։
Մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Իրինա Կորոտեևան առաջին տեղն է զբաղեցրել «Հայրենիքի հանդեպ սիրո մասին» համառուսաստանյան գրական մրցույթի «Մանրապատկերներ սիրո մասին» անվանակարգում, դարձել է Նիժնի Նովգորոդի մարզի Բոլշոյե Բոլդինո պուշկինյան գյուղում կայացած գրական փառատոնի դափնեկիր։ 2013 թվականին Կորոտեևան դարձել է Դմիտրի Օգմայի անվան «Վերջին ալիք» պատմվածքների միջազգային գրական մրցույթի հաղթող։ Նա մասնակցել և մրցանակներ է նվաճել մի շարք այլ մրցույթներում։ Կորոտեևայի արձակը ևս արժանացել է մրցանակների։ Հեղինակի բանաստեղծական և արձակ գործերը տպագրվել են ժողովածուներում, ալմանախներում և գրական թերթերում[1]։
Երկեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Дом из облаков. Стихи. Издательство "Донской писатель", 2016.
- Зелёная река. Стихи. Издательство "Донской писатель", 2016.