Իրաքի հայկական տպագրություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Իրաքի հայկական տպագրություն, առաջին հայկական տպարանը հիմնադրել են Թադևոսյան եղբայրները 1874 թվականին Բաղդադում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սկզբում տպագրել են դասագրքեր, իսկ 1890–1892 թվականներին Մ. Սվաճյանը հրատարակել է Իրաքում հայերեն առաջին պարբերականը՝ «Փունջ» խմորատիպ հանդեսը՝ Ազգային վարժարանի աշակերտների ուժերով։

1922–1923 թվականներ բժիշկ Գուրգեն Փափազյանի նախաձեռնությամբ Բաղդադում հրատարակվել է «Տիգրիս» եռօրյա թերթը (3 համար), 1948–1954 և 1957–1958 թվականներին՝ «Գոյամարտ» շաբաթաթերթը (արտոնատեր՝ Բաբկեն Փափազյան, խմբագիրներ՝ Լևոն Գարմեն և Արամ Տյուզյան, հիմնադիրներից էին նաև Մարգար Սոսոյանը և տպարանատեր Հակոբ Տեր-Ներսեսյանը)։

1966–1973 թվականներին հրատարակվել է «Մաշտոց» տարեգիրքը։ Ներկայում տպագրվում է միայն Հայոց առաջնորդարանի «Հաղորդագրութիւն» պարբերաթերթը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ գրատպություն և գրքարվեստ» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։