Իվան Գոլուբեցի կիսանդրի (Տագանրոգ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Իվան Գոլուբեցի կիսանդրի (Տագանրոգ)
Տեսակքանդակ
ՔանդակագործՆիկոլայ Սելիվանով
Ստեղծումսեպտեմբերի 9, 1989
Երկիր Ռուսաստան
ՔաղաքՏագանրոգ
ԲնակավայրՌոստովի մարզ

Իվան Գոլուբեցի կիսանդրի (ռուս.՝ Бюст Ивана Голубца), Խորհրդային Միության հերոս Իվան Գոլուբեցին նվիրված հուշարձան Ռուսաստանի Ռոստովի մարզի Տագանրոգ քաղաքում[1]։

Հուշարձան[խմբագրել | խմբագրել կոդը]

Իվան Գոլուբեցի կիսանդրին տեղադրված է Տագանրոգի Օկտյաբրսկայա փողոցում գտնվող Անտոն Չեխովի անվան թիվ 2 գիմնազիայի առջև (Օկտյաբրսկայա փողոց, 9), որտեղ սովորել է Գոլուբեցը։ Տեղադրվել է 1989 թվականի սեպտեմբերի 9-ին[2]։ Կիսանդրին ստեղծել է ԽՍՀՄ նկարիչների միության անդամ, ռուս քանդակագործ Նիկոլայ Սելիվանովը։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայրենական մեծ պատերազմից հետո տեղադրվել են Խորհրդային Միության հերոսին նվիրված երեք միանման կիսանդրիներ։ Դրանք տեղադրվել են թիվ 2 դպրոցի մոտ, մետաղագործական գործարանի հրապարակում, Ազովի ծովի ափին գտնվող «Սալյուտ» պիոներական ճամբարում։ Պահպանվել է միայն դպրոցի առջևի կիսանդրին։

Իվան Գոլուբեցին նվիրված հուշարձաններ կան Անապայում, Սևաստոպոլում[3], Թեոդոսիայում[4], Նովոոզյորնոեում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Бюст Ивана Голубца
  2. «Бюст Героя Советского Союза Ивана Голубца». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 27-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 30-ին.
  3. «Герой Советского Союза Голубец Иван Карпович: Герои страны». www.warheroes.ru. Վերցված է 2018 թ․ ապրիլի 30-ին.
  4. «Герой Советского Союза Голубец Иван Карпович: Герои страны». www.warheroes.ru. Վերցված է 2018 թ․ ապրիլի 30-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]