Իվան Բոնդարենկո
Իվան Բոնդարենկո ռուս.՝ Иван Иванович Бондаренко | |
---|---|
Ծնվել է | մայիսի 18, 1910 Տագանրոգ, Դոնի զորքի մարզ, Ռուսական կայսրություն |
Մահացել է | սեպտեմբերի 13, 1999 (89 տարեկան) Տագանրոգ, Ռոստովի մարզ, Ռուսաստան |
Քաղաքացիություն | Ռուսաստան և ԽՍՀՄ |
Մասնագիտություն | գրող |
Հաստատություն(ներ) | Տագանրոգի պետական մանկավարժական ինստիտուտ |
Ալմա մատեր | Ռոստովի պետական մանկավարժական համալսարան և Չեխովի գիմնազիա |
Տիրապետում է լեզուներին | ռուսերեն |
Իվան Իվանովիչ Բոնդարենկո (ռուս.՝ Иван Иванович Бондаренко, մայիսի 18, 1910, Տագանրոգ, Դոնի զորքի մարզ, Ռուսական կայսրություն - սեպտեմբերի 13, 1999, Տագանրոգ, Ռոստովի մարզ, Ռուսաստան), ռուս խորհրդային գրող, չեխովագետ, մանկավարժ։ Մանկավարժական գիտությունների թեկնածու, Տագանրոգի պետական մանկավարժական ինստիտուտի դոցենտ (1970)[1]։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Իվան Իվանովիչ Բոնդարենկոն ավարտել է Տագանրոգի Ա. Պ. Չեխովի անվան թիվ 2 միջնակարգ դպրոցը և գերազանցությամբ Ռոստովի պետական մանկավարժական ինստիտուտի ռուսաց լեզվի և գրականության ֆակուլտետը[1][2]։ Տագանոգի առաջին ռադիոլրագրողն է[1]։
1943-1948 թվականներին աշխատել է որպես «Տագանրոգսկայա պրավդա» թերթի պատասխանատու քարտուղար, ռուսաց լեզվի և գրականության ուսուցիչ Տագանոգի Ա. Պ. Չեխովի անվան թիվ 2 միջնակարգ դպրոցում (1949-1961), դասախոսել է Տագանրոգի պետական մանկավարժական ինստիտուտի մանկավարժության և հոգեբանության ամբիոնում (1964-1979)[1]։
Բոնդարենկոն «Տագանոգսկայա պրավդա» թերթի խմբագրությանը կից գործած գրական միավորման կազմակերպիչն ու առաջին ղեկավարն էր, Ա. Պ. Չեխովի անվան թիվ 2 միջնակարգ դպրոցի պատմության թանգարանի հիմնադիրը։ 60 գիտահետազոտական աշխատությունների և հոդվածների հեղինակ է։ Անտոն Չեխովի մասին գրած «Նրա կյանքի հետքերը» գրքի համար արժանացել է Ռոստովի մարզային գրական մրցանակի դափնեկրի կոչման[1]։
Հրատարակել է «Տագանրոգում իմ, Տագանրոգում», «Առկայծումներ», «Տագանրոգյան սյուիտ» բանաստեղծական ժողովածուները, վրացի գրող Վանո Դարասելիի ստեղծագործությունների թարգմանությունները։ Բոնդարենկոն ժողովրդական լուսավորության գերազանցիկ էր, պարգևատրվել է բազմաթիվ մեդալներով[1]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 «Бондаренко Иван Иванович». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ նոյեմբերի 1-ին. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 17-ին.
- ↑ Ревенко Л. Бондаренко Иван Иванович // Таганрог. Энциклопедия. — Таганрог: Антон, 2008. — С. 610. — ISBN 978-5-88040-064-5.
- Մայիսի 18 ծնունդներ
- 1910 ծնունդներ
- Ռուսական կայսրությունում ծնվածներ
- Սեպտեմբերի 13 մահեր
- 1999 մահեր
- Ռուսաստանում մահացածներ
- Գիտնականներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- Ռուս գրողներ
- Ռուս մանկավարժներ
- Խորհրդային գրողներ
- Խորհրդային մանկավարժներ
- Ռոստովի պետական մանկավարժական համալսարանի շրջանավարտներ
- Չեխովագետներ
- Մանկավարժական գիտությունների թեկնածուներ