Իսլամը Պապուա Նոր Գվինեայում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Իսլամը Պապուա Նոր Գվինեայում փոքրամասնության կրոն է `ավելի քան 5000 հետեւորդ[1]։ Մուսուլմանների մեծամասնությունը սուննիի հետևորդ է:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նոր Գվինեա կղզու բնակիչները առևտուր էին անում Չինաստանի եւ Մալայական կայսրության հետ։ Վերջինս իսլամադավան էր սկսած 16-րդ դարից[2]։ 1988-ին Պապուա Նոր Գվինեայում մուսուլմանները ստեղծեցին առաջին իսլամական կենտրոնը Մալազիայում գործող իսլամական կազմակերպությունների եւ Սաուդյան Իսլամական գործերի նախարարության օգնությամբ։ 1996 թ.-ին իսլամական համաշխարհային լիգայի օգնությամբ ստեղծվեց ևս երեք իսլամական կենտրոն։ Այսօր երկրում յոթ իսլամական կենտրոն կա։ Առաջին մզկիթը , որը կոչվում է Բիթուլ Կարիմ մզկիթ, կառուցվել է 1988 թ. Քիմբե քաղաքում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «The growing muslim minority community in Papua New Guinea». Journal of Muslim Minority Affairs. 2012 թ․ նոյեմբերի 5. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 28-ին.
  2. BBC News : Ժամանակացույց. Պապուա Նոր Գվինեա