Իոան Ռուսի հուշարձան (Բատայսկ)
Իոան Ռուսի հուշարձան (Բատայսկ) | |
---|---|
Տեսակ | հուշարձան |
Ստեղծում | 2012 |
Երկիր | Ռուսաստան |
Բնակավայր | Բատայսկ |
Նյութ | բրոնզ |
Իոան Ռուսի հուշարձան (ռուս.՝ Памятник Иоанну Русскому), բրոնզե քանդակագործական կառույց, որի բացումը տեղի է ունեցել 2012 թվականի հոկտեմբերի 15-ին Ռուսաստանի Դաշնության Ռոստովի մարզի Բատայսկ քաղաքում[1]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2012 թվականի հոկտեմբերի 15-ին Բատայսկի ավիաավանի պուրակում տեղի է ունեցել ուղղափառ սուրբ Իոան Ռուսի հուշարձանի բացումը[2]։ Աշխարհում կա ընդամենը երեք նման հուշարձան, և նրանցից մեկն այժմ գտնվում է Ռուսաստանում։ Սուրբ Իոան Ռուսի հիշատակի օրը ուղղափառները նշում են ամեն տարի հունիսի 9-ին։ Սրբի մասունքների մոտ, որոնք պահվում են Հունաստանում, ամեն տարի ժամանում են հազարավոր մարդիկ։
Հուշարձանը պատրաստված է բրոնզից։ Այն տեղադրվել է երկու մետր բարձրությամբ պատվանդանի վրա։ Հուշարձանի ընդհանուր բարձրությունը 6 մետր է։ Այն երեսպատելու համար օգտագործվել է գրանիտ։
Հուշարձանն ունի երկու համահեղինակ քանդակագործ` Սերգեյ Օլեշնյան և Անդրեյ Դեմենտևը[1]։ Ենթադրվում է, որ հուշարձանի մոտ ժամանակի ընթացքում պետք է սկսվի Սուրբ Իոան Ռուսի տաճարի շինարարությունը[3]։
Հուշարձանը տեղադրելու վայրի ընտրությունը պատահական չէ, քանի որ ավիաավանը Բատայսկի շրջան է, որն ունի պատմական կապ զինվորական ծառայության հետ։ Իսկ Իոան Ռուսը, որը մահացել է 40 տարեկան հասակում, սկզբում եղել է Պետրոս I-ի բանակի զինվոր[1]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 Памятник Иоанну Русскому
- ↑ «В Батайске открыли памятник Святому Иоанну Русскому». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մարտի 26-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 1-ին.
- ↑ Официальный портал Администрации Батайска