Ինֆորմացիոն լեզու

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ինֆորմացիոն լեզու, ինֆորմացիոն համակարգերում օգտագործվող արհեստական լեզու։ Ինֆորմացիոն լեզուներով կարելի է գրառել փաստաթղթի բովանդակությունը (փաստագրական ինֆորմացիոն լեզու) կամ արտաքին բնութագրերը՝ ինդեքսն ու ձևական սեղմ շարադրանքը (վավերագրական ինֆորմացիոն լեզու)։ Ինֆորմացիոն լեզուի օրինակ են ունիվերսալ տասանիշ դասակարգման միջազգային լեզուն, գրադարանային շիֆրերը, դեսկրիպտորային զանազան լեզուները։ Այն հնարավորություն է ընձեռում միանշանակ գրառել փաստաթղթի իմաստը։ Օգտագործվում է ինֆորմացիոն փնտրումն ավտոմատացնելու, փաստաթղթերի բովանդակությունների համեմատման, մեքենայական թարգմանության համար։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 372