Ինֆիլտրացիոն հանքավայրեր
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Ինֆիլտրացիոն հանքավայրերը իրենցից ներկայացնում են հողմահարման կեղևում միներալային զանգվածի կուտակում, որը գոյանում է միներալային նյութի վերանստեցման արդյունքներից` նրա ներծծման գործընթացում։ Երկրի մակերևույթ դուրս բերված խորքային ապարներն ու հանքանյութերը դառնում են քիմիապես անկայուն և ջրի, ածխաթթվի ու թթվածնի ներազդեցության տակ վերափոխվում են հողմահարման կեղևում տվյալ պայմաններում կայուն նոր քիմիական միացությունների։ Միներալային միացությունների մի մասը, այդ թվում նաև մետաղապարունակները, անցնում են գետնաջրերի լուծույթների մեջ և ենթարկվումեն ծծանցման` ապարների ծակոտիներով ու ճեղքերով ավելի խորը։ Խորքում օքսիդացնող միջավայրը փոխարինվում է վերականգնվողով, որի հետ կապված` լուծված միներալային միացությունների որոշ մասը դառնում է անլուծելի և նստելով Երկրի մակերևույթից որոշ խորությունում, առաջացնում է ինֆիլտրացիոն հանքավայրեր։ Ինֆիլտրացիոն հանքավայրերը ձևավորվում են գետնաջրերի մակերևույթին մոտ` մինչև մի քանի տասնյակ և հարյուրավոր մետր խորությունները։ Այդ հանքավայրերին են պատկանում ուրանի, երկաթի, պղձի, բնածին ծծումբի հանքանյութերը։