Ինքնաձիգ ԱՏ-44

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տոկարևի ինքնաձիգ
Տեսակզենքի մոդել
Ենթատեսակ7.62 mm firearm? և prototype assault rifle?
ԵրկիրԽՍՀՄ
ՍտեղծողFedor Tokarev?
Տեխնիկական տվյալներ
Փողի երկարություն485 մմ մմ
Փամփուշտի տեսակ7,62×39 մմ
Նշանառու հեռավորություն1500 մ մ

Տոկարևի փորձառական ԱՏ–44 ինքնաձիգ զենք 7,62×41 մմ փամփուշտներով՝ նախագծված Ֆ. Տոկարևի կողմից։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1943–ի հոկտեմբերին Ֆ․ Վ․ Տոկարևը սկսեց աշխատել ինքնաձիգի վրա՝ օգտագործելով ԱՎՏ–40 ինքնաձիգի հիմքը՝ փոփոխված ՍՎՏ–40-ի, և այդ տարվա նոյեմբերի 21–ին ինքնաձիգի մոդելը պատրաստ էր[1]։ Իր տեսակով Տոկարևի ինքնաձիգը ավելի շատ համապատասխանոմ էր ձեռքի գնդացրին, որոնք բնորոշ էին խորհրդային առաջին ինքնաձիգներին։ Զենքը համալրված էր երկճյուղանի չհանվող հենակով, որն ամրացված էր փողաշապիկին։ Նշանոցը մեխանիկական է՝ նախատեսված 1500 մ հեռավորության համար։ Կարող է միանալ նաև ՍՎՏ-40 հրացանի սվինը[2]։

1943 թվական դեկտեմբերից մինչև 1944 թվականի ապրիլը Տոկարևը ավարտին հասցրեց իր ինքնաձիգի մշակման աշխատանքները։ 1944 թվականի մայիսի 7-ին ԱՏ–44 ինքնաձիգը մասնակցեց ինքնաձիգների առաջին հրաձգարանային փորձարկումներին։ Ներկայացված նմուշօրինակները չկարողացան հաղթահարել փորձարկումը։ 1944 թվականի հուլիսին նշանակվեց կրկնակի փորձարկում, սակայն Տոկարևը չհասցրեց կատարելագործել իր ինքնաձիգը։Միայն դեկտեմբերին նա ներկայացրեց վերամշակված տարբերակը, որի փորձարկումն այս անգամ էլ ձախողվեց՝ իր տեղը զիջելով հրաձգությանը առավել պիտանի և անխափան մրցակիցներին։ Հանձնածողովը եզրակացրեց, որ ԱՏ–44 ինքնաձիգ զենքի հետագա վերափոխումը նպատակահարմար չէ[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]