Ինտերսեքս անձանց իրավունքները Շվեյցարիայում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ինտերսեքս անձանց իրավունքները Շվեյցարիայում, Շվեյցարիայում ինտերսեքս անձանց իրավունքները ոտնահարվում են մի շարք առումներով։ Ինտերսեքս մարդիկ Շվեյցարիայում չունեն ֆիզիկական անձեռնմխելիության իրավունք, ինչպես նաև պաշտպանված չեն սեռական խտրականության դրսևորումներից։ 2012 թվականին Շվեյցարիայի Կենսաբժշկական էթիկայի ազգային խորհրդատվական հանձնաժողովը հրապարակեց զեկույց սեռական զարգացման տատանումների կամ ինտերսեքս վարիացիաների բուժման վերաբերյալ[1]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կանոնական իրավունքում, որը հայտնի է որպես Գրացիանի դեկրետ, ասում է, որ «հարցը, թե արդյոք հերմաֆրոդիտը (ինտերսեքսի հնացած անունը) կարող է վկա դառնալ, կախված է նրանից, թե որ սեռն է գերակայում»[2][3][4]։

Ֆիզիկական անձեռնմխելիություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հետազոտողները պնդում են, որ ինտերսեքս երեխաների մարմնում բժշկական միջամտությունները համարվում են նրանց սահմանադրական իրավունքների խախտում, խտրականության դրսևորում և մարդկային արժանապատվության ոտնահարում[5][6]։

2012 թվականի վերջին Հանրային առողջապահության դաշնային վարչակազմի տնօրենի խնդրանքով Կենսաբժշկական էթիկայի ազգային խորհրդատվական հանձնաժողովը հետաքննությունից և բազմաթիվ լսումներից հետո զեկույց ներկայացրեց ինտերսեքս մարդկանց բուժման էթիկայի վերաբերյալ։ Հանձնաժողովը լսել էր ծնողների, ինտերսեքս վարիացիաների ենթարկված անձանց, իրավաբանների և պրակտիկ մասնագետների տեսակետները։ Հանձնաժողովի զեկույցում ներկայացված են ծանրակշիռ փաստարկներ բժշկական միջամտության դեմ հոգեբանական և սոցիալական պատճառներով[1]։

Զեկույցում խորհուրդ է տրվում հետաձգել բոլոր «ոչ անհրաժեշտ» միջամտությունները, որոնք կարող են ունենալ «անդառնալի հետևանքներ»։ Զեկույցում առաջարկվում էր նաև քրեական պատիժներ սահմանել բժշկական տեսանկյունից ոչ անհրաժեշտ սեռական օրգանների վիրահատությունների համար։ 2013 թվականին, հանձնաժողովի զեկույցի հրապարակումից հետո, Լոզանի համալսարանական հիվանդանոցի մանկական վիրաբույժ Բլիզ Մեյրատը Swissinfo-ին ասաց, որ «ցավալի է, որ բժշկական մասնագիտության էթիկայի պարզության բացակայության պատճառով մենք պետք է ներգրավենք օրենսդիրներին, բայց իմ կարծիքով դա միակ լուծումն է»[7]։

Վերջին տարիներին «Zwischengeschlecht»-ի իրավապաշտպան խումբը հիվանդանոցներում փաստագրեց պրակտիկա և առաջարկություններ, որոնք թույլ են տալիս բժշկական միջամտություններ գեղագիտական և հոգեբանական սոցիալական պատճառներով ինտերսեքս երեխաների համար և դրանց հետևանքները[8][9]։ Zwischengeschlecht-ը նշում է, որ հիվանդանոցները հրաժարվում են հրապարակել վիճակագրությունը։

     Ինտերսեքսի իրավունքների պաշտպանություն      Ինտերսեքսների մի շարք իրավունքների պաշտպանություն      Ինտերսեքս իրավունքների պաշտպանություն առավել նեղ բնութագրերի ընտրությամբ

2015 թվականին ՄԱԿ-ի Երեխաների իրավունքների հանձնաժողովը Շվեյցարիային կոչ արեց իրականացնել Կենսաբժշկական էթիկայի ազգային խորհրդատվական հանձնաժողովի առաջարկությունները և «ապահովել, որ ոչ ոք մանկահասակ տարիքում չենթարկվի անհարկի բժշկական կամ վիրաբուժական միջամտությունների, որ երաշխավորվի ինտերսեքս երեխաների ինքնորոշման ֆիզիկական ամբողջականությունն ու ինքնավարությունը, ինչպես նաև այդպիսի երեխաների ընտանիքներին ցուցաբերվի պատշաճ աջակցություն և հոգեբանական օգնություն»[10]։ Նմանատիպ առաջարկություններ արվել են ավելի ուշ նույն տարվա վերջին ՝ ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտեի կողմից[11]։ 2018 թվականի հուլիսին ՄԱԿ-ի Կանանց նկատմամբ խտրականության վերացման կոմիտեն հրապարակեց մեկնաբանություններ վնասակար պրակտիկայի վերաբերյալ, առաջարկելով, որ Շվեյցարիան «ձեռնարկի բոլոր անհրաժեշտ միջոցները, որպեսզի որևէ երեխա չենթարկվի անհարկի միջամտությունների՝ սեռը որոշելու համար»։ Կոմիտեն նաև կոչ էր անում ապահովել բժշկական քարտերի մատչելիությունը, ինչպես նաև փոխհատուցում տրամադրել[12]։

2019 թվականի ապրիլին Ժնևի Գերագույն խորհուրդը երկու որոշում ընդունեց մեկը՝ միաձայն, դեմ էր այնպիսի միջամտությունների կիրառմանը, որոնք նրանք անվանել էին «խեղանդամություն»։ Այն նախատեսում է փոխհատուցման սխեմա և անվճար հոգեբանական սոցիալական խորհրդատվություն նման միջամտությունների արդյունքում տուժածների համար, ինչպես նաև ցանկացած բժշկի աշխատանքից ազատումը, ով այդ ընթացակարգերը իրականացնում է ինտերսեքս մարդկանց վրա, առանց նրանց համաձայնության[13]։

Վնասի փոխհատուցում[խմբագրել | խմբագրել կոդը]

Կենսաբժշկական էթիկայի ազգային խորհրդատվական հանձնաժողովի 2012 թվականի զեկույցը հատկանշական է նրանով, որ այն ակնհայտորեն ներողություն է խնդրում անցյալում և ներկայումս ինտերսեքս մարդկանց հասցված վնասի համար՝ հանրային ճանաչման կոչով։ 2019 թվականի Ժնևի Գերագույն խորհրդի դիմումի համաձայն առաջարկվել է վնասի փոխհատուցման վճարման սխեմա[12]։

Անձը հաստատող փաստաթղթեր[խմբագրել | խմբագրել կոդը]

2012 թվականին Կենսաբժշկական էթիկայի ազգային խորհրդատվական հանձնաժողովը կոչ արեց ավելի մեծ ճկունություն ցուցաբերել սեռերի փոփոխման հարցում[1]։ Զեկույցին ի պատասխան՝ Բեռնի համալսարանի գենդերային հետազոտությունների կենտրոնի փոխտնօրենը ինտերսեքս-մարդկանց կոչ էր արել 2013 թվականին փաստաթղթերում ներառել «անորոշ սեռը»[7]։ Zwischengeschlecht իրավապաշտպան կազմակերպությունը նոր դասակարգումների ստեղծումը համարեց «հիմար ժամանակավոր ֆանտազիա»[14]։

2018 թվականին խորհրդարանի ստորին պալատը` Ազգային խորհուրդը, ընդունեց առաջարկությունը՝ թույլ տալ, որ ինտերսեքս մարդիկ սեռային պատկանելության սյունակը թողնեն դատարկ։ Դաշնային խորհուրդը ներկայումս քննարկում է միջնորդությունները և հետագայում կտա համապատասխան առաջարկություններ։

Ամուսնություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Շվեյցարիայում նույնասեռ ամուսնությունները օրենքով չեն թույլատրվում։ Նույն կարգավիճակում գտնվող մյուս մարդկանց նման ինտերսեքս մարդիկ չեն կարող ամուսնանալ նույն սեռային դասակարգմամբ այլ անձանց հետ։

Իրավապաշտպանական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Շվեյցարիայում կան մի շարք թեմատիկ կազմակերպություններ[15][16]՝

  • Selbsthilfegruppe Intersex, խումբ ինտերսեքս-մարդկանց համար
  • Verein SI Selbsthilfe Intersexualität, ինտերսեքս-մարդկանց ծնողների աջակցության խումբ
  • Zwischengeschlecht և InterAction Association Suisse pour les Intersexes, ինտերսեքս-մարդկանց իրավունքների պաշտպանության կազմակերպություններ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 «On the management of differences of sex development. Ethical issues relating to "intersexuality".Opinion No. 20/2012» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2015 թ․ ապրիլի 23-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 24-ին.
  2. Decretum Gratiani, C. 4, q. 2 et 3, c. 3
  3. «Decretum Gratiani - [C. III.]». geschichte.digitale-sammlungen.de. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 24-ին.
  4. Raming, Ida; Macy, Gary; Bernard J, Cook (2004). A History of Women and Ordination. Scarecrow Press. p. 113.
  5. Werlen, Mirjam (2008). "Rechtlicher Schutz für Kinder mit uneindeutigem Geschlecht". In Groneberg, Michael; Zehnder, Kathrin (eds.). «Intersex». Geschlechtsanpassungen zum Wohle des Kindes?. Erfahrungen und Analysen. pp. 178–215.
  6. «Zum Umgang mit Intersex: Gibt es Wege jenseits der Zuordnung des «richtigen Geschlechts»?» (PDF).
  7. 7,0 7,1 Isabelle Eichenberger swissinfo.ch. «Third gender fights for recognition» (անգլերեն). SWI swissinfo.ch. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 24-ին.
  8. «Intersex Genital Mutilations Human Rights Violations Of Children With Variations Of Sex Anatomy: NGO Report to the 2nd, 3rd and 4th Periodic Report of Switzerland on the Convention on the Rights of the Child» (PDF).
  9. Daniela Truffer It's a Human Rights Issue!(անգլ.) // Narrative Inquiry in Bioethics. — 2015-08-18. — В. 2. — Т. 5. — С. 111–114. — ISSN 2157-1740. — doi:10.1353/nib.2015.0037
  10. «Treaty bodies Download». tbinternet.ohchr.org. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 24-ին.
  11. United Nations; Committee against Torture (September 7, 2015), Concluding observations on the seventh periodic report of Switzerland, Geneva
  12. 12,0 12,1 Committee on the Elimination of Discrimination against Women (July 2018), Concluding observations on the fourth periodic report of Switzerland
  13. www 20minutes ch, 20 Minutes, 20 Min www.20min.ch. «Avancée inédite contre la mutilation des intersexes» (ֆրանսերեն). 20 Minutes. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 24-ին.{{cite web}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
  14. Zwischengeschlecht.org (2013 թ․ նոյեմբերի 1). «"Intersex: Third Gender in Germany" (Spiegel, Huff Post, Guardian, ...): Silly Season Fantasies vs. Reality of Genital Mutilations» (անգլերեն). stop.genitalmutilation.org. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 24-ին.
  15. seelenlos (2016 թ․ օգոստոսի 28). «"Intersex legislation" that allows the daily mutilations to continue = PINKWASHING of IGM practices» (անգլերեն). stop.genitalmutilation.org. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 24-ին.
  16. seelenlos (2016 թ․ մայիսի 24). «TRANSCRIPTION > UK Questioned over Intersex Genital Mutilations by UN Committee on the Rights of the Child - Gov Non-Answer + Denial» (անգլերեն). stop.genitalmutilation.org. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 24-ին.