Jump to content

Ինտերնացիոնալիստ զինվորների հուշարձան (Շախտի)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ինտերնացիոնալիստ զինվորների հուշարձան
Քարտեզ
Քարտեզ
Տեսակհուշարձան
Ստեղծում2010
Երկիր Ռուսաստան
ԲնակավայրՇախտի
Ներկա վիճակկանգուն
Արտաքին պատկերներ
Ինտերնացիոնալիստ զինվորների հուշարձանը


Ինտերնացիոնալիստ զինվորների հուշարձան (ռուս.՝ Памятник воинам-интернационалистам), հուշարձան Ռուսաստանի Ռոստովի մարզի Շախտի քաղաքում։

2005-2006 թվականներին Ռոստովի մարզի Շախտի քաղաքում որոշում է կայացվել Աֆղանստանում, Չեչնիայում և այլ թեժ կետերի տեղային հակամարտություններում զոհված զինվորների հուշարձան կառուցելու մասին։ Աֆղանստանի վետերանների քաղաքային միության, Չեչնիայի պատերազմի վետերանների խորհրդի և պատերազմների մասնակիցների և հաշմանդամների «Բագրամ» միության որոշմամբ Շախտիում ստեղծել է տեղային հակամարտություններում զոհված զինվորների հուշանշան։ Որոշվել է հուշարձանը տեղադրել քաղաքի մշակույթի և հանգստի զբոսայգու հուշահամալիրի գոտում։

Հուշարձանի ստեղծման համար հայտարարվել է բաց մրցույթ, որի հաղթող է դարձել քաղաքի գլխավոր դիզայներ, ճարտարապետ Վիկտոր Լոգաչովը։ Նրա նախագծով ստեղծվել է հուշարձան, որին տրվել է պատվանդանի վրա տեղադրված եռաբաղադրիչ լուծում. կարմիր աստղ, որպես զինվորական սխրանքի խորհրդանիշ, հուշարձանի կենտրոնական հատվածում` խոնարհված դրոշի բետոնե պատկեր և տեղային պատերազմներում զոհված զինվորների ազգանուններով ստելա։ Հուշարձանը երեսպատված է բետոնե սպիտակ սալիկներով և խեցեգրանիտե սալիկներով։ Գրանիտե սալիկների վրա գրված են 59 շախտիեցիների ազգանունները, որոնք զոհվել են տեղային պատերազմներում։ Նրանցից 13-ը հետմահու պարգևատրվել են «Կարմիր աստղ» շքանշանով, 21-ը հետմահու` Քաջության շքանշանով։ Տեղային պատերազմներում ընդհանուր առմամբ մասնակցել է 2543 շախտիեցի։ 217 զինվորներ պարգևատրվել են շքանշաններով և մեդալներով։

Հուշարձանը բացվել է 2010 թվականի փետրվարի 15-ին` Աֆղանստանից խորհրդային զորքերը դուրս բերելու 21-ամյակի կապակցությամբ։ Այն գտնվում է մշակույթի և հանգստի քաղաքային պուրակի հուշահամալիրի գոտում, Հայրենական մեծ պատերազմում զոհվածների անուններով պատի մոտ։ Ավելի վաղ այդ վայրում տեղադրվել է Աֆղանստանում զոհված շախտիեցիների հուշաքար։ Հուշարձանի վրա գրված է. «Մենք հիշում ենք քո սխրանքը, զոհված զինվոր»։

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]