Ինտելիպեդիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ինտելիպեդիա
Изображение логотипа
Screenshot-Intellipedia.png
intelink.gov/wiki(անգլ.)
ՏեսակMediaWiki կայք
ԵրկիրFlag of the United States.svg ԱՄՆ
Բացվածապրիլ 2006
Commons-logo.svg Intellipedia Վիքիպահեստում
Փոքրիկ բահ, որով պարգևատրվում են Ինտելիպեդիայի լավագույն ներդրում կատարողները։

Ինտելիպեդիա (անգլ.՝ Intellipedia), փակ տեղեկատվական համակարգ ԱՄՆ-ի հետախուզական միությունում՝ տվյալների փոխանակման համար[1]։

Ինտելիպեդիան ստեղծվել է 2005 թվականի վերջին պիլոտային նախագծի տեսքով, իսկ պաշտոնապես գործարկվել է 2006 թվականի ապրիլին[2][3]։ Իրենից ներկայացնում է կորպորատիվ վիքի, որը գործում է Joint Worldwide Intelligence Communications System (JWICS), SIPRNet և Intelink-U ցանցերում։ Ինտելիպեդիայում տեղադրված տեղեկատվության գաղտնիության մակարդակը տարբերվում է «խիստ գաղտնի», «գաղտնի» և «ոչ գաղտնի (միայն պաշտոնական օգտագործման համար)»։ Համակարգը բաց չէ հասարակության համար[4], Ինտելիպեդիայի տեղեկատվությունն օգտագործվում է ԱՄՆ հետաքննչական 16 գործակալությունների համապատասխան մուտքի իրավունք ունեցող աշխատակիցների և այլ կազմակերպությունների կողմից՝ ազգային անվտանգությունն ապահովելու համար, այդ թվում՝ Միասնական ռազմական հրամանատարության համար։

Ինտելիպեդիա Ազգային հետախուզության տնօրենի ղեկավարման նախագիծը, որի գլխավոր գրասենյակը գտնվում է Մերիլենդ նահանգի Ֆորթ Միդ կառույցում։ Ինտելիպեդիան պարունակում է տվյալներ շրջանների, անձանց և այլ հարցերի վերաբերյալ, որոնք հետաքրքրություն են ներկայացնում ԱՄՆ հետախուզական միության համար։ Ինտելիպեդիան գործում է նույն MediaWiki շարժիչով, որն օգտագործում է նաև Վիքիպեդիան[5]։ ԱՄՆ հետախուզական միության որոշ ներկայացուցիչներ կարծում են, որ Ինտելիպեդիայի ստեղծումը հիմնովին կփոխի իրենց միության մշակույթը։

Համակարգի գաղտնի մասը, որը միացած է SIPRNet ցանցին, մեծ մասամբ օգտագործվում է Պաշտպանության նախարարության և Պետական դեպարտամենտի այն աշխատակիցների կողմից, որոնք իրենց ամենօրյա աշխատանքի ընթացքում չեն օգտագործում խիստ գաղտնի նյութեր JWICS ցանցից։ Ինտելիպեդիայի ոչ գաղտնի մասի օգտատերերն աշխատում են հեռավոր աշխատավայրերում՝ VPN-ի միջոցով, ի հավելումն իրենց սովորական աշխատանքային կայաններին։ OSINT-ի օգտատերերը փոխանակվում են տեղեկատվությամբ ոչ գաղտնի ցանցերի միջոցով։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Արխիվացված պատճենը»։ Արխիվացված է օրիգինալից 2012-02-25-ին։ Վերցված է 2021-12-19 
  2. «Intellipedia marks second anniversary»։ CIA Press Release։ մարտի 20, 2008։ Արխիվացված է օրիգինալից 2009-02-11-ին։ Վերցված է 2016-09-29 
  3. INSA, Analytic Transformation, September 2007, page 12
  4. Vogel, Steve, «For Intelligence Officers, A Wiki Way to Connect Dots», Washington Post, August 27, 2009, p. 23.
  5. «Wikipedia for Intel Officers Proves Useful»։ National Defense Magazine։ November 2006։ Արխիվացված օրիգինալից 2013-08-17-ին։ Վերցված է 2006-11-01 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]