Ինստրումենտալիզմ
Արտաքին տեսք
Ինստրումենտալիզմ, պրագմատիզմի տարբերակը՝ Զ. Դյուիի ուսմունքը, ըստ որի ճանաչողությունը խնդիրների լուծում է կոնկրետ իրավիճակներում, իսկ ճանաչողության միջոցները՝ ընդհուպ մինչև վերացական մտակառուցումները, խնդիրների լուծման համար պատմականորեն ձևավորված գործիքներ՝ «ինստրումենտներ» (լատին․՝ instrumentum- գործիք)։ Որպես այդպիսիք, դրանք չեն տարբերվում այն մեխանիզմներից ու միջոցներից, որոնք ապահովում են կենդանի օրգանիզմների, մարդու և մարդկանց հանրությունների կենսաբանական ու հասարակական հարմարումը միջավայրին, վերջինիս նպատակահարմար վերափոխումը։ Հետևաբար, ինստրումենտալիզմը անտեսում է գիտելիքի օբյեկտիվ բովանդակության հարցը՝ ճշմարտությունը հանգեցնելով գիտելիքի ֆունկցիոնալ արդյունավետությանը։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 349)։ |