Ինչպես աղվեսներն ընկերացան հավերի հետ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ինչպես աղվեսներն ընկերացան հավերի հետ
Տեսակմուլտֆիլմ
Երկիր ԽՍՀՄ
Տևողություն1201 վայրկյան
Թվական1980

Ինչպես աղվեսներն ընկերացան հավերի հետ (ռուս.՝ Как лисы с курами подружились), տիկնիկային մուլտֆիլմ, որը ստեղծվել է 1980 թվականին, Սվերդլովսկի հեռուստատեսային ստուդիայում, ըստ Յան Էկխոլմի «Տուտա Կարլսոնը, առաջին և միակը, Լյուդվիգ տասնչորսերորդը և մյուսները» և այլ սկանդինավյան հեքիաթների մոտիվների։ Ֆիլմը հաջողություն չի ունեցել, ինչը բացատրվում է դրա սովորական գեղարվեստական հատկանիշներով, ինչպես նաև` սյուժեի արհեստական քաղցրմեղցրությամբ և որոշ կեղծ տարրերով[1]։ Հեղինակները փորձել են մուլտֆիլմն ստեղծել մյուզիքլի ոճով։ Այս մտաղհացման ձախողման պատճառ է դարձել նաև ամբողջ մուլտֆիլմին ուղեկցող երաժշտական կոմպոզիցիաների պրոֆեսիոնալիզմի բացակայությունը[2][3]։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Լարսոն աղվեսների ընտանիքում ծնվում է չորրորդ երեխան` Լյուդվիգը։ Նա նման չէ իր մնացած հարազատներին, որովհետև չի ուզում խորամանկ և նենգ լինել։ Նա նույնիսկ ընկերություն է անում Տուտա Կարլսոն անունով հավի ճուտիկի հետ։ Լյուդվիգը գալիս է նրան այցելելու, ինչն այնքան է զարմացնում պահակ շանը` քեռի Մաքսիմիլյանին, որ վերջինս թույլ է տալիս Լյուդվիգին վերադառնալ։

Լյուդվիգի ծնողները շատ են զայրանում, երբ իմանում են, որ իրենց որդին ընկերացել է հավի հետ։ Նրանք որոշում են «այցելել» հավաբունը՝ դրա բնակիչներին հոշոտելու համար։ Լյուդվիգը լսում է հարազատների դավադրությունը և շնչակտուր հասնում է հավաբուն՝ հավերին նախազգուշացնելու վտանգի մասին։ Այսպիսով, հավի որսը աղվեսների համար անհաջող է լինում։ Լյուդվիգի ծնողները չեն հասկանում, թե ինչո՞ւ իրենց չի հաջողվել անակնկալի բերել հավաբնի բնակիչներին։

Հետո մարդիկ են սկսում աղվեսների որս։ Տուտա Կարլսոնը տեղեկանում է այդ մասին և, չնայած վախին, շտապում է իր ընկերոջը՝ աղվես Լյուդվիգի բույն, որպեսզի նախազգուշացնի նրան և նրա ծնողներին առաջիկա արշավանքի մասին։ Լյուդվիգի ծնողները կարողանում են գաղտնի դուրս գալ անցքից։ Տուտան նրանց բերում է իր հավաբուն, և այնտեղ աղվեսները փրկվում են որսորդներից։

Այդ ժամանակ աղվեսները հասկանում են, որ իրենց համար լավագույնը կլինի ընտանիքներով բարեկամանալ և դադարցնել թշնամությունը։ Որոշում են և այդպես էլ անում են։

Դերերը հնչյունավորել են[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Իրինա Գրաչյոա
  • Բ. Սորոկինա
  • Գալինա Դեյկինա
  • Եդուարդ Երեմեև

Թողարկում տեսաերիզով[խմբագրել | խմբագրել կոդը]

Մուլտֆիլմը VHS ձևաչափով 1997 թվականին թողարկվել է մուլտֆիլմերի «Սլոնո-դիլո-սյոնոկ» հավաքածուում` «Վիդեո Սոյուզ» ասոցիացիայի և «Դինարա» ընկերության կողմից։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]