Ինժեներա-տեխնիկական աշխատողներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ինժեներա-տեխնիկական աշխատողներ (որպես ձեռնարկության անձնակազմի մաս), արդյունաբերական, շինարարական, գյուղատնտեսական, տրանսպորտային և արտադրական այլ ձեռնարկությունների աշխատողներ, որոնք կազմակերպում ու ղեկավարում են արտադրական պրոցեսները։ Ինժեներա-տեխնիկական աշխատողները զբաղեցնում են ինժեների ու տեխնիկի որակավորում պահանջող պաշտոններ, ունեն բարձրագույն, միջնակարգ մասնագիտական կրթություն կամ պրակտիկ աշխատողներ են։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 344