Ինդուկտոր (այլ կիրառումներ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ինդուկտոր (լատին․՝ inductor, induco - գործի եմ գցում, դրդում եմ, գրգռում եմ),

  1. տաքացնող ինդուկտոր, ինդուկցիոն տաքացման համար նախատեսված էլեկտրամագնիսական հարմարանք։ Կազմված է երկու հիմնական մասերից՝ հաղորդալարից, որի օգնությամբ փոփոխական մագնիսական դաշտ է ստեղծվում, և հոսանքի առբերիչներից՝ հաղորդալարը էլեկտրական էներգիայի աղբյուրին միացնելու համար։
  2. Հեռախոսային ինդուկտոր, ձեռքի շարժաբերով մագնիսաէլեկտրական մեքենա, կիրառվում է գյուղական կապի հեռախոսային ապարատներում՝ կանչի և ավարտի ազդանշաններ ուղարկելու համար։
  3. Հաստատուն հոսանքի մեքենայի գրգռման մագնիսական համակարգի՝ գործածությունից դուրս եկած անվանումը։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 341