Ինգրեսիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ինգրեսիա ( լատ. ingressie- ներխուժել), ծովի ներխուժումը պլատֆորմային տիպի ցամաք, որն ունի հարթավայրային ռելիեֆ և կազմված է հորիզոնական տեղադրված նստվածքներից։ Ինգրեսիան կապված է ցամաքի իջնելու կամ ծովի մակերևույթի բարձրանալու հետ։ Ծովի ներխուժումը չի ուղեկցվում ափի աբրազիայով, ընդմիջումը պարզորոշ չի արտահայտված, անկյունային աններդաշնակություններ չկան։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 333