Իմ կանաչ հողի վրա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Իմ կանաչ հողի վրա
Երկիր ԽՍՀՄ
Ժանրդրամա
Թվական1958
Լեզուռուսերեն
ՌեժիսորՌիչարդ Վիկտորով
Սցենարի հեղինակՆիկոլայ Երշով
ԿինոընկերությունՕդեսայի կինոստուդիա

«Իմ կանաչ հողի վրա» (ռուս.՝ «На зелёной земле моей»), խորհրդային գեղարվեստական ֆիլմ[1]։ Ռեժիսոր Ռիչարդ Վիկտորովի դիպլոմային աշխատանքը։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Տոնական հագնված մարդիկ հավաքվել են անտառի բացատում։ Նրանք Կարպատների բնակիչներն են՝ անտառահատներ։ Անտառում հնչում է գուցուլյան ուրախ մեղեդի։ Այսօր փոքրիկ տոն է։ Լավ աշխատանքի համար անտառահատների բրիգադիր Անտոն Գուլիգային (Նիկոլայ Դովժենկո) պարգևատրել են ռադիոընդունիչով։ Բայց պարելիս նա սխալվում է․ նա չի հասցնում պարի հրավիրել անտառապահի դստերը՝ Վասիլինային, իսկ Իլյան հասցնում է։ Նա գեղեցիկ է ու վայելչակազմ և հիանալի պարում է։ Բայց Իլյան նախանձում է ազնվական վարպետ Անտոնի համբավին, փողի հարցում էլ ագահ է։

Անտառտնտեսության տնօրեն Կիրիլյուկը (Լավր Մասոխա) որոշում է կտրել Եղնիկի գագաթը՝ անտառի մեծ զանգված այն զառիթափ լանջին, որի տակ գտնվում է գյուղը։ Անտառի հատումը Կիրիլյուկին հնարավորություն կտա հեշտությամբ իրականացնել անտառտնտեսության ծրագիրը և կօգնի վերականգնել առաջատար ձեռնարկության ղեկավարի փառքը։ Բայց մերկ լանջը կարող է վնասվել անձրևներից, և այդ ժամանակ գյուղին կսպառնա սողանքը։ Ուստի ծեր անտառապահ Շորբանը՝ Վասիլինայի հայրը, չի ցանկանում անտառը կտրելու տոմս տալ։ Բայց Կիրիլյուկը կարողանում է համոզել Շորբանին։

Իմանալով այդ մասին՝ մարդիկ անհանգստանում են։ Անտոնը հրաժարվում է կտրել Եղնիկի գագաթը, բայց նրան հեռացնում են բրիգադիրի պաշտոնից։ Նրա փոխարեն նշանակում են Իլյային, որը երազում է փառքի և մեծ վաստակի մասին։ Անտոնը ձիով գնում է ծառահատման վայր՝ Իլյային խանգարելու համար։ Իսկ այդ ժամանակ Շորբանը դստեր հետ գնում է կուսակցության շրջկոմ։ Եղնիկների գագաթի հատումը դադարեցվում է։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Նիկոլայ Դովժենկո – Անտոն Բուլիգա
  • Ժաննա Դմիտրենկո – Վասիլինա
  • Պ. Կոլեսնիկ – Պյոտր Նիկոլաևիչ Շորբան
  • Նադեժդա Սեմենցովա – Օքսանա
  • Լավրենտի Մասոխա – Կիրիլյուկ
  • Նինա Կուկուշկինա – Գաֆիա
  • Վլադիմիր Սավելև – Գորուլյա
  • Միխայիլ Եգորով – Իլյա
  • Եվգենի Կոտով – հաշվապահ
  • Ի. Միլնի – Կալինա

Նկարահանող խումբ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ռեժիսորներ՝ Իգոր Շիշով, Ռիչարդ Վիկտորով
  • Սցենարի հեղինակ՝ Նիկոլայ Երշով
  • Օպերատոր՝ Ֆեոդոր Սիլչենկո
  • Կոմպոզիտոր՝ Բորիս Կարամիշև[2]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Իմ կանաչ հողում» ֆիլմը kino-teatr.ru կայքում
  2. «Իմ կանաչ հողում» ֆիլմը kinopoisk.ru կայքում

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]