Իմաստաբանություն (սեմասիոլոգիա)
Իմաստաբանություն, սեմասիոլոգիա, (հուն․՝ σημασία, semasia, «նշանակություն») լեզվաբանության գիտաճյուղ, որն առնչվում է այն հարցին, թե «Ի՞նչ է X բառը նշանակում»։ Այն ուսումնասիրում է բառերի նշանակությունները՝ հաշվի չառնելով, թե ինչպես են արտասանվում[1]։ Իմաստաբանությունը վերաբերում է բառերին և իրենց նշանակություններին։
Իմաստաբանության ճշգրիտ նշանակությունը որոշ չափով անորոշ է։ Այն հաճախ օգտագործվում է որպես նշանակաբանության հոմանիշ (լեզվաբանության բաժին,որը։ զբաղվում է լեզվական տարբեր միավորների (ձևույթների, բառերի, քերականական ձևերի և այլն) իմաստների ուսումնասիրությամբ)[2]։ Այնուամենայնիվ, իմաստաբանությունը նաև երբեմն համարվում է բառային իմաստաբանության մաս, բառագիտության և նշանակաբանության նեղ ենթաճյուղ։
Տերմինը առաջին անգամ օգտագործվել է Քրիստիան Կարլ Ռայսիգի կողմից գերմաներենում,1825 թվականին, իր՝ «Լատիներենի լեզվաբանության դասախոսություններ» (գերմ.՝ Vorlesungen über lateinische Sprachwissenschaft) ստեղծագործության մեջ։ Տերմինը առաջին անգամ անգլերենում օգտագործվել է 1847 թվականին։ Նշանակաբանությունը փոխարինեց իմաստաբանությանը 1893 թվականին։