Իգոր Մորգուլով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Իգոր Մորգուլով
 
Կրթություն՝ Ասիայի և Աֆրիկայի երկրների ինստիտուտ
Մասնագիտություն՝ դիվանագետ
Ծննդյան օր մայիսի 4, 1961(1961-05-04) (62 տարեկան)
Քաղաքացիություն  Ռուսաստան
 
Պարգևներ
«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 4-րդ աստիճանի շքանշան Ալեքսանդր Նևսկու շքանշան (Ռուսաստան) Պատվո շքանշան Բարեկամության շքանշան «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» շքանշանի երկրորդ աստիճանի մեդալ «Մարտական համագործակցության ամրապնդման համար» մեդալ
Order of Holy Prince Daniel of Moscow 3rd class և ՌԴ նախագահի պատվոգիր

Իգոր Մորգուլով (ռուս.՝ Игорь Владимирович Mоргулов, մայիսի 4, 1961(1961-05-04)), ռուս դիվանագետ, Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարի տեղակալ, միջազգային գործերով ռուսական խորհրդի նախագահության անդամ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1983 թվականին ավարտել է Մոսկվայի Մ․ Լոմոնոսովի անվան պետական համալսարանին կից Ասիայի և Աֆրիկայի երկրների ինստիտուտը։ Տիրապետում է չինարեն և անգլերեն լեզուներին։

ԱԳՆ համակարգում աշխատում է 1991 թվականից, տարբեր դիվանագիտական պաշտոններ Է զբաղեցրել նախարարության կենտրոնական ապարատում և արտասահմանում (ՉԺՀ, ԱՄՆ, Ճապոնիա

  • 2006-2009 թվականներին՝ Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում Ռուսաստանի դեսպանատան դեսպանորդ-խորհրդական։
  • 2009-2011 թվականներին՝ Ռուսաստանի ԱԳՆ Ասիայի առաջին դեպարտամենտի տնօրեն։

2011 թվականի դեկտեմբերից՝ Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարի տեղակալ[1]։

2018 թվականի դեկտեմբերի 3-ին Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի և Ճապոնիայի վարչապետ Շինզո Աբեի միջև ձեռք բերված պայմանավորվածությունների արդյունքում հատուկ ներկայացուցիչ է նշանակվել ռուս-ճապոնական խաղաղ պայմանագրի կնքման շուրջ բանակցություններում[2]։

Ամուսնացած է։ Ունի երկու երեխա։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ռուսաստանի ԱԻՆ մեդալ «արտակարգ հումանիտար գործողությունների մասնակցին» (2007)
  • «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի շքանշան (2007 թվականի ապրիլի 9)՝ 2006 թվականին Չինաստանում Ռուսաստանի տարվա նախապատրաստման և անցկացման գործում ակտիվ մասնակցության համար[3]։
  • Ռուսաստանի Դաշնության Կառավարության երախտագիտությունը (2009)
  • Ռուսաստանի նախագահի շնորհակալությունը (2011 թվականի հունվարի 21)՝ Կորեայի Հանրապետության կողմից Ռուսաստանի Դաշնության դրոշի (գյուսի) փոխանցման նախապատրաստմանը ակտիվ մասնակցության համար[4]։
  • «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» մեդալ (2011 թվական)
  • Պատվո շքանշան (2013 թվականի հուլիսի 25)՝ Ռուսաստանի Դաշնության արտաքին քաղաքական կուրսի իրականացման գործում ունեցած մեծ ավանդի և երկարամյա բեղմնավոր աշխատանքի համար[5]։
  • Ռուսաստանի Դաշնության նախագահի պատվոգիրը (2014)
  • Բարեկամության շքանշան (2015)
  • «Մարտական համագործակցության ամրապնդման համար» մեդալ (2015)

Դիվանագիտական աստիճան[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2-րդ դասի արտակարգ և լիազոր դեսպանորդ (2007 թվականի նոյեմբերի 28)[6]
  • 1-ին դասի արտակարգ և լիազոր դեսպանորդ (2011 թվականի ապրիլի 28)[7]
  • Արտակարգ և լիազոր դեսպան (2012 թվականի մայիսի 1)[8]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Указ Президента Российской Федерации от 22 декабря 2011 года № 1670(չաշխատող հղում)
  2. Интерфакс (03.12.2018). «Назначены спецпредставители по мирному договору между Россией и Японией».
  3. Указ Президента Российской Федерации от 9 апреля 2007 года № 455
  4. Распоряжение Президента Российской Федерации от 21 января 2011 года № 32-рп(չաշխատող հղում)
  5. Указ Президента Российской Федерации от 25 июля 2013 года № 639 «О награждении государственными наградами Российской Федерации» Արխիվացված 2013-10-29 Wayback Machine
  6. Указ Президента Российской Федерации от 28.11.2007 г. № 1592 «О присвоении дипломатических рангов»
  7. Указ Президента Российской Федерации от 28.04.2011 г. № 538 «О присвоении дипломатических рангов»
  8. Указ Президента Российской Федерации от 01.05.2012 г. № 542 «О присвоении Моргулову И. В. дипломатического ранга Чрезвычайного и Полномочного Посла»

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իգոր Մորգուլով» հոդվածին։