Իգոր Ղահրամանյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Ղահրամանյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Իգոր Ղահրամանյան
 
Կուսակցություն՝ Միասնական Ռուսաստան
Գիտական աստիճան՝ տնտեսագիտական գիտությունների թեկնածու
Մասնագիտություն՝ բժիշկ, քաղաքական գործիչ և պետական գործիչ
Ծննդյան օր ապրիլի 30, 1962(1962-04-30)[1] (61 տարեկան)
Ծննդավայր Բարյատինսկի շրջան, Բարյատինո, Կալուգայի մարզ
Քաղաքացիություն  Ռուսաստան
 
Պարգևներ
Պատվո շքանշան Բարեկամության շքանշան «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» շքանշանի I աստիճանի մեդալ և «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» շքանշանի երկրորդ աստիճանի մեդալ

Իգոր Ղահրամանյան (ապրիլի 30, 1962(1962-04-30)[1], Բարյատինսկի շրջան, Բարյատինո, Կալուգայի մարզ), ռուս բժիշկ և քաղաքական գործիչ, Դաշնության խորհրդի անդամ (2017 թվականից)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1986 թվականին ավարտել է Յարոսլավլի պետական բժշկական ինստիտուտը, 2000 թվականին ստացել է բարձրագույն իրավաբանական կրթություն ՊավելԴեմիդովի անվան Յարոսլավլի պետական համալսարանում։ Տնտեսագիտության թեկնածու։

1986 թվականին սկսել է աշխատել որպես հոգեբույժ Յարոսլավլի մարզային կլինիկական հոգեբուժական հիվանդանոցում՝ ծառայողական աստիճաններով հասնելով բաժանմունքի վարիչին։ 1991 թվականից աշխատել է որպես լաբորանտ Յարոսլավլի պետական բժշկական ինստիտուտում, 1992 թվական ին դարձել է հոգեբուժության ամբիոնի ասիստենտ։ 1994 թվականին նշանակվել է ինստիտուտի վարչատնտեսական պրոռեկտոր, իսկ ավելի ուշ՝ սոցիալ-տնտեսական հարցերի գծով։ 2001 թվականից միաժամանակ եղել է Յարոսլավլի պետական բժշկական ակադեմիայի հանրային առողջության և առողջապահության կազմակերպման ամբիոնի դոցենտ[2]։

2007 թվականին նշանակվել է Յարոսլավլի մարզի առողջապահության և դեղագործության դեպարտամենտի տնօրենի առաջին տեղակալ, իսկ ավելի ուշ՝ դեպարտամենտի տնօրեն։

2012 թվականի հունիսի 18-ին Ռուսաստանի Դաշնության կառավարության կարգադրությամբ[3] նշանակվել է Ռուսաստանի Դաշնության առողջապահության նախարարի տեղակալ[4]։

Ռուսաստանի Դաշնության կառավարության 2014 թվականի հուլիսի 10-ի որոշմամբ նշանակվել է առողջապահության նախարարի առաջին տեղակալ[5]։

2017 թվականի սեպտեմբերի 19-ին Յարոսլավլի մարզի նոր նահանգապետ Դմիտրի Միրոնովն իր հրամանագրով Իգոր Ղահրամանյանին նշանակել Է Դաշնության խորհրդի անդամ և այդ պաշտոնում փոխարինել Վիկտոր Ռոգոցկիին (հրամանագիրն ուժի մեջ է մտել սեպտեմբերի 20-ին)[6]։

Պետական մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի շքանշան (2005)՝ առողջապահության, բժշկական գիտության զարգացման գործում ներդրած մեծ ավանդի և երկարամյա բարեխիղճ աշխատանքի համար[7]
  • Բարեկամության շքանշան (2014)՝ Կազանի XXVII համաշխարհային ամառային ունիվերսիադայի նախապատրաստման և անցկացման գործում ունեցած մեծ ավանդի համար[8]
  • Պատվո Շքանշան (2014)
  • «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշան (2016)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 https://pace.coe.int/en/members/8119
  2. «Каграманян, Игорь Николаевич». Энциклопедия. ТАСС. 2012 թ․ հուլիսի 30. Վերցված է 2019 թ․ փետրվարի 24-ին.
  3. Правительство Российской Федерации (2012 թ․ հուլիսի 30). «Распоряжение от 18 июня 2012 г. № 1007-р». pravo.gov.ru. Վերցված է 2019 թ․ փետրվարի 24-ին.
  4. «Министерство здравоохранения». Коммерсантъ Власть № 30. 2012 թ․ հուլիսի 30. Վերցված է 2019 թ․ փետրվարի 24-ին.
  5. «Распоряжение Правительства Российской Федерации от 10 июля 2014 г. № 1255-р г. Москва «О первом заместителе Министра здравоохранения Российской Федерации»». Российская газета. 2014 թ․ հուլիսի 10. Վերցված է 2019 թ․ փետրվարի 24-ին.
  6. Александр Тихонов (2017 թ․ սեպտեմբերի 19). «Первый замглавы Минздрава России назначен сенатором от Ярославской области». Коммерсантъ. Վերցված է 2019 թ․ փետրվարի 24-ին.
  7. «Указ Президента Российской Федерации от 01.08.2005 г. № 898 «О награждении государственными наградами Российской Федерации»». Kremlin.ru. 2005 թ․ օգոստոսի 1. Վերցված է 2019 թ․ փետրվարի 24-ին.
  8. «Указ Президента Российской Федерации от 14.01.2014 г. № 18 «О награждении государственными наградами Российской Федерации»». Kremlin.ru. 2014 թ․ հունվարի 14. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2019 թ․ փետրվարի 24-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]