Իգոր Հոնչար

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Իգոր Հոնչար
Քաղաքացիությունը  Ուկրաինա
Ծննդյան ամսաթիվ հունվարի 10, 1993(1993-01-10)[1][2] (31 տարեկան)
Ծննդավայր Չեռնովցի, Ուկրաինա
Հասակ 180 սանտիմետր
Քաշ 67 կիլոգրամ
Դիրք պաշտպան

Իգոր Հոնչար ուկրաիներեն՝ Ігор Вікторович Гончар, (հունվարի 10, 1993(1993-01-10)[1][2], Չեռնովցի, Ուկրաինա), ուկրաինացի ֆուտբոլիստ, խաղում է որպես պաշտպան «Մինայ» ֆուտբոլային ակումբում։

Խաղային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Իգոր Հոնչարն իր կարիերան սկսել է «Օբոլոն» ֆուտբոլային ակումբում։ Մեկ տաարի եղել երկրորդ կազմում։ 2011 թվականի սեպտեմբերի 21-ին Ուկրաինայի գավաթի 1/16-րդ փուլում՝ «Բուկովինա» ֆուտբոլային ակումբի դեմ խաղում, նշել է իր նորամուտը։ 2012 թվականին վարձակալության իրավունքով խաղացել է «Դինամո» ֆուտբոլային ակումբում։ Այդ ակումբը, ֆուտբոլիստի բառերով՝ օգնել է նրան կատարելագործվել[3]։ Այդտեղ նա ուներ բավականին խաղային պրակտիկա։

Ժամանակի ընթացքում ֆուտբոլիստին նկատել են «Շախտյոր Դոնեցկ» ֆուտբոլային ակումբի սկաուտները, որտեղ Հոնչարը շարունակեց կարիերան՝ խաղալով «Շախտյոր-3» ֆուտբոլային ակումբում։ Այստեղ նրան տեղափոխել են աջ պաշտպանի դիրք, որտեղ նա խաղաց այնպես, որ հրավիրվեց Ուկրաինայի երիտասարդական հավաքական։ Մեկ տարի հետո ֆուտբոլիստն արդեն երկրորդ կազմում էր, որը կարելի էր համարել առաջընթաց[4]։ Չհաշված այն, որ երիտասարդական կազմում Հոնչարը եղել էր հիմնական կազմի խաղացող՝ Football.ua-ի կարծիքով նրան երբեք չեն դիտարկել որպես առաջին կազմի թեկնածու[5]։ 2014/2015 թվականների մրցաշարը նրա համար վերջինն էր «Շախտյորի» պահեստայինների կազմում, հաջորդ մրցաշրջանից 22-ամյա ֆուտբոլիստն իր տարիքի պատճառով վարձավճարով ուղարկվեց «Հովերլա» ֆուտբոլային ակումբ[6]։

2015 թվականի օգոստոսի 1-ին նշել է իր նորամուտը Ուկրաինայի Պրեմիեր լիգայում՝ «Շախտյորի» դեմ խաղում։ «Հովերլայի» լուծարումից հետո նա երկու տարվա պայմանագիր է կնքել սլովակական «Սենիցա» ակումբի հետ[7]։ 2018 թվականին նա դարձավ «Վորսկլա» ֆուտբոլային ակումբի խաղացող, որտեղ կարճ ժամանակ խաղաց երիտասարդական թիմում և մինչև տարեվերջ վարձավճարով գնաց «Գորնյակ-Սպորտ»[7][8]։ Այնուամենայնիվ, հաջորդ տարվա փետրվարին, «Գորնյակ-Սպորտում» նոր մենթորի հայտնվելուց հետո Իգորը վերադարձավ թիմ։

Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

2014 թվականի Ուկրաինայի երիտասարդական հավաքականի կազմում դարձել է Համագործակցության գավաթի հաղթող։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 FBref.com(բազմ․)
  3. «ИГОРЬ ГОНЧАР: «В ХМЕЛЬНИЦКОМ Я ПРОГРЕССИРОВАЛ»» (ռուսերեն). vazhnews.com. 2013 թ․ հուլիսի 29. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ օգոստոսի 12-ին.
  4. «Вторая лига. Входящие и исходящие» (ռուսերեն). Артур Валерко, Football.ua. 2014 թ․ ապրիլի 3. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ օգոստոսի 12-ին.
  5. «1993 г.р.: на распутье» (ռուսերեն). Александр Озирный, Football.ua. 2015 թ․ հունիսի 27. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ օգոստոսի 12-ին.
  6. «Говерла: в заявке 12 игроков Динамо» (ռուսերեն). isport.ua. 2015 թ․ հուլիսի 17. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ օգոստոսի 12-ին.
  7. 7,0 7,1 «Игорь Гончар: «Сеница» играет в современный футбол и имеет условия для прогресса игрока» (ռուսերեն). footboom.com. 2016 թ․ օգոստոսի 11. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ փետրվարի 20-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 19-ին.
  8. «Горняк-Спорт расстался с 8 футболистами». Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հունվարի 16-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 15-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]