Իգոր Լոգվինով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Իգոր Լոգվինով
Քաղաքացիությունը  Բելառուս
Ծննդյան ամսաթիվ օգոստոսի 23, 1983(1983-08-23)[1] (40 տարեկան)
Ծննդավայր Մինսկ, Բելառուսական ԽՍՀ, ԽՍՀՄ
Հասակ 189 սանտիմետր
Քաշ 90 կիլոգրամ
Դիրք դարպասապահ

Իգոր Ալեքսանդրովիչ Լոգվինով (բելառուս․՝ Ігар Логвінаў, օգոստոսի 23, 1983(1983-08-23)[1], Մինսկ, Բելառուսական ԽՍՀ, ԽՍՀՄ), բելառուս ֆուտբոլիստ, դարպասապահ, ֆուտբոլի սպորտի վարպետ, մարզիչ։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆուտբոլով սկսել է զբաղվել Մինսկի «Սմենա» ֆուտբոլային դպրոցում։ Առաջին մարզիչը եղել է Լեոնիդ Իվանովիչ Դանեյկոն։

Պրոֆեսիոնալ կարիերան սկսել է Մինսկի «Տորպեդոյում» (մարզիչ Անատոլի Իվանովիչ Յուրևիչ)։ Սկզբում եղել է երկրորդ թիմի խաղացող, իսկ հետո հայտնվել հիմնական թիմում։

Հետո խաղացել է Ժդանովիչի «Դարիդայում», Մինսկի «Զվեզդա-ԲՊՀ»-ում, սոլիգորյան «Շախտյորում», «Գոմել» ֆուտբոլային ակումբում, միկաշևիչյան «Գրանիտում», Բոբրույսկի «Բելշինայում», «Մինսկում» և «Իսլոչիում»։ Հանդես է եկել նաև հայկական «Շիրակում» և ուկրաինական «Մարիուպոլում»։ 2004 թվականի Եվրոպայի երիտասարդական առաջնության եզրափակչի մասնակից է, Բելառուսի առաջնության լավագույն դարպասապահ (2005 թվական)։ Ընդգրկվել է Բելառուսի Բարձրագույն խմբի առաջնության լավագույն ֆուտբոլիստների խորհրդանշական հավաքականում 2004 և 2005 թվականներին։ 2011 թվականին ընդգրկվել է Հայաստանի Պրեմիեր լիգայի խորհրդանշական հավաքականում։ 2004 թվականի Եվրոպայի լիգայի խաղարկության մասնակից սոլիգորյան «Շախտյորի» կազմում և 2008 թվականին «Գոմելի» կազմում։

2013 թվականին անցել է մարզչական աշխատանքի։ Աշխատել է որպես դարպասապահների մարզիչ «Իսլոչ» (2014-2015) և «Կրումկաչ» (2015-2016) ակումբներում, աշխատել է նաև ԲՖՖԱ ակադեմիայի (Բելառուսի ֆուտբոլի ֆեդերացիայի ասոցիացիա) կազմում։ 2017 թվականից «Մաշուկ-ԿՄՎ» ֆուտբոլային ակումբի դարպասապահների մարզիչ է։ 2020 թվականի հոկտեմբերից նոյեմբեր և 2021 թվականի մայիսից հունիս ամիսներին եղել է գլխավոր մարզչի պաշտոնակատար։ 2021 թվականի փետրվարից Պյատիգորսկ քաղաքում Ֆյոդոր Չերենկովի անվան «Սպարտակի» ակադեմիայի մասնաճյուղի գլխավոր մարզիչն է։

Ունի բարձրագույն կրթություն։ Ավարտել է Բելառուսի ֆիզիկական կուլտուրայի պետական համալսարանը (մասնագիտությունը՝ ֆուտբոլի մարզիչ)։ Ունի ՈՒԵՖԱ-ի Բ կարգի մարզչական արտոնագիր։

Ազգային հավաքականում[խմբագրել | խմբագրել կոդը]

Բելառուսի երիտասարդական հավաքականի կազմում անցկացրել է 17 հանդիպում։ 2004 թվականին Գերմանիայում կայացած Եվրոպայի երիտասարդական առաջնության եզրափակչի մասնակից է։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2015 թվականին նկարահանվել է «Աղեղնավորի համաստեղությունում» ֆուտբոլային սերիալում, որը նվիրված է խորհրդային ֆուտբոլիստ Էդուարդ Ստրելցովին[2]։

Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Բելառուսի Չեմպիոն (1)․ 2005
  • Բելառուսի առաջնության արծաթե մեդալակիր (1)․ 2007
  • Բելառուսի առաջնության բրոնզե մեդալակիր (2)․ 2004, 2006
  • Բելառուսի առաջնության լավագույն դարպասապահ (1)․ 2005
  • Բելառուսի գավաթի եզրափակչի մասնակից․ 2006, 2012
  • Հայաստանի գավաթակիր․ 2012

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. «Тренер вратарей пятигорского ФК «Машук-КМВ» Игорь Логвинов снялся в сериале «В созвездии стрельца», который сейчас выходит на Первом канале». Արխիվացված օրիգինալից 2023 թ․ մայիսի 3-ին. Վերցված է 2023 թ․ մայիսի 3-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]