Իգնատ աղա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Իգնատ աղա
Տեսակպարբերական
Գլխավոր խմբագիրԵրվանդ Օտյան
Հիմնադրվել է1919
ԳրասենյակԿոստանդնուպոլիս
Լուծարվել է1920

«Իգնատ աղա», երգիծական շաբաթական հանդես։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լույս է տեսել 1919-1920 թվականներին Կ. Պոլսում։ Խմբագիր-արտոնատերը եղել է Երվանդ Օտյանը։ Խարազանել է Եվրոպայի և ԱՄՆ-ի քաղաքականությունը Հայկական հարցում, պարսավել գաղթականներին նյութական օժանդակություն ցուցաբերելուց խուսափող կեղծ բարեգործներին։ Ներկայացրել է «Ազգային ջոջերի» նոր պատկերասրահը, տպագրել Ե. Օտյանի «Գրական յիշատակներ» կենսագրական հուշագրությունը և «Փառքի ետեւէ» երգիծական վիպակը։ Անդրադարձել է Կ. Պոլսի մամուլի, գրական և թատերական կյանքի նորություններին։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ գրատպություն և գրքարվեստ» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։