ԻԺ-59 «Սպուտնիկ»

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
ԻԺ-59 «Սպուտնիկ»
Տեսակերկփողանի որսորդական հրացան
ԵրկիրԽՍՀՄ
Ստեծման և արտադրության պատմպություն
Ստեղծման տարի1960-1964 թ․
ԱրտադրողԻժևսկի մեխանիկական գործարան
Արտադրված էԻժևսկի գործարան

ԻԺ-59 «Սպուտնիկ», խորհրդաային երկփողանի որսորդական հրացան։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1950-ական թվականների կեսերին Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միությունում սկսվել են աշխատանքներ ուղղահայաց երկփողանի որսորդական հրացաններ ստեղծելու ուղղությամբ, իսկ 1959 թվականին զինագործ Անատոլի Անդրեևիչ Կլիմովի կողմից մշակվել է ԻԺ-59 մոդելը, որը սերիական արտադրությամբ թողարկվել է Իժևսկի գործարանում 1960-1964 թվականներին[1]՝ կրելով աննշան փոփոխություններ[2]։

Ընդհանուր առմամբ արտադրվել են այս մոդելի 21 218 զենք[2]։

1960-ական թվականների սկզբին ԻԺ-59 «Սպուտնիկ» զինատեսակի հիման վրա սկսվել է նոր մոդելի նախագծումը, որի թողարկումն սկսվել է 1962 թվականին՝ ԻԺ-12 անվան տակ[1]։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

ԻԺ-59-ը խորհրդային առաջին հրացանն է, որն ունի փողերի ուղղահայաց դասավորություն[1][2][3]։

Հրացանի փողերը զոդված չեն, այլ միացված են կցորդիչների միջոցով[1]։ Փողերի ակոսներն ու փամփշտակալը քրոմապատ են, փողային ակոսների տրամագիծը 18,5 մմ է[1]։

  • վերին փողն ունի 1 մմ կոնաձև նեղացում[1]
  • ներքևի փողն ունի 0,5 մմ կոնաձև նեղացում[1]

Փողերը եզրափակվում են լցամասի կցորդիչների միացման կեռիկի վրայի լայն սեպով[1]։

Մարտական զսպանակները գլանաձև պարույրներ են[1]։

Կա ոչ ավտոմատ ապահովիչ, որը փակում է հրահանը[1]։

Հրացանակոթն ուղիղ է կամ ատրճանակային, պատրաստված հաճարենուց կամ ընկուզենուց, ետնամասում տեղադրվում է պլաստմասսայե ծոծրակալ կամ ռետինե հարվածամեղմիչ։ Փողերի կողմնային մակերեսները ծածկված են փողային պահպանակներով[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 А. В. Кузьминский. Оружие для охотника: практическое пособие / под общ. ред. А. Е. Тараса М., ООО «Издательство АСТ», 2002. стр.175-176
  2. 2,0 2,1 2,2 М. Галась. Первая ижевская вертикалка // журнал «Мастер-ружьё», № 8 (221), август 2015. стр.24-27
  3. Л. Е. Михайлов, Н. Л. Изметинский. Ижевские охотничьи ружья. 2-е изд., испр. и доп. Ижевск, изд-во «Удмуртия», 1982. стр.14

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Իզևսկի զենքեր։Հատոր 1. Իզևսկի հրացաններ /Ն. Լ. իզմետսկի, L.Ե. Միհալիով.-իզևսկ, Ուդմուրտի համալսարանի հրատարակչություն, 1995. - 247 էջ .։ Ill.