Jump to content

Ժու Լուլու

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ժու Լուլու
Անձնական տեղեկություն
Սեռ՝Իգական
Բնօրինակ անունZhōu Lùlu
Ազգություն{{{2}}} Չինաստան
ՄասնագիտացումԾանրամարտ
ԵրկիրՉինաստանի Ժողովրդական Հանրապետություն Չինաստան
Ծննդյան ամսաթիվմարտի 19, 1988(1988-03-19) (38 տարեկան)
ԾննդավայրՉԺՀ, Շանդուն նահանգի Յանտայ շրջանի Մուպին գավառի գյուղ Դայո
Հասակ՝1.75 մ
Քաշ133 կգ

Ժու Լուլու չինարեն՝ {{{1}}} 周璐璐, մարտի 19, 1988(1988-03-19), Muping District, Յանթայ, Շանդուն, Չինաստան), չինացի ծանրամարտուհի, օլիմպիական չեմպիոնուհի։ 1999 թ. ընդունվել է հայրենի գավառի մարզադպրոցը, որտեղ զբաղվել է ծանրամարտով։ 2001 թ. տեղափոխվել է Յանտայի մարզադպրոց, 2003 թ. ընդգրկվել է նահանգային հավաքականի կազմում։

2009 թ. ՉԺՀ-ի ազգերի 11-րդ սպարտակիադայում Ժու Լուլուն զբաղեցրել է 2-րդ տեղը։ 2011 թ. նա նվաճել է աշխարհի առաջնության, իսկ 2012 թ. Օլիմպիական խաղերի ոսկե մեդալները։ Ընդ որում՝ երկու դեպքում էլ սահմանել է համաշխարհային նոր ռեկորդներ։ 2011 թվականի նոյեմբերին Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում կայացած աշխարհի առաջնությունում հանդես գալով կանանց գերծանր քաշային կարգում՝ երկամարտում գրանցել է 328 կիլոգրամ արդյունք[1], իսկ 2012 թվականին Լոնդոնում անցկացված ամառային օլիմպիական խաղերում մրցել է կանանց +75 կիլոգրամ քաշային կարգում և երկամարտում ցույց տվել 333 կգ արդյունք[2][3]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. ↑ «Zhou heaves world record». china.org.cn. 2011 թ․ նոյեմբերի 14. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 14-ին.
  2. ↑ «Records Tumble as Zhou takes Gold». International Weightlifting Federation. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 6-ին.
  3. ↑ «China's Zhou wins +75kg weightlifting gold with world record». Վերցված է 2012 թ․ օգոստոսի 5-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Чжоу Лулу – օլիմպիական վիճակագրությունը Sports-Reference.com կայքում (անգլ.)