Ժոզե Ագիլյար

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ժոզե Ագիլյար
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը Իսպանիա
Ծննդյան ամսաթիվ հոկտեմբերի 11, 1989(1989-10-11)[1] (34 տարեկան)
Ծննդավայր Տեռասա, Àmbit metropolità de Barcelona, Բարսելոնայի պրովինցիա, Կատալոնիա, Իսպանիա
Հասակ 174 սմ
Քաշ 69 կգ
Դիրք հարձակվող
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Անդորրա
Համար 9
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2007-2009 Իսպանիա Տերասա 7 (0)
2013 Իսպանիա Սերդանոլա 1 (1)
2013-2014 Անդորրա Սան-Ժուլիա ? (2)
2014-2016 Անդորրա Լուզիտանս 43 (26)
2017—մ. հ. Իսպանիա Անդորրա 3 (1)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Ժոզե Անտոնիո Ագիլյար Գոմես (իսպ.՝ José Antonio Aguilar Gómez, հոկտեմբերի 11, 1989(1989-10-11)[1], Տեռասա, Àmbit metropolità de Barcelona, Բարսելոնայի պրովինցիա, Կատալոնիա, Իսպանիա), իսպանացի ֆուտբոլիստ, «Անդորրա» ակումբի հարձակվող։ Անդորրայի առաջնության 2015/16 մրցաշրջանի լավագույն ռմբարկու։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժոզե Ագիլյարն իր ֆուտբոլային կարիերան սկսել է 2007 թվականին «Տերասսա» իսպանական թիմում 18 տարեկան հասակում։ Ակումբի կազմում նա իր նորամուտը կատարել է 2007 թվականի դեկտեմբերի 2-ին՝ մանսակցելով Սեգունդա Բ-ի՝ «Բադալոնա» ակումբի դեմ խաղին, որն ավարտվել է 0։1 հաշվով[2]։ Ընդհանուր առմամբ «Տերասսայում» նա անցկացրել է 7 խաղ։ 2013 թվականի օգոստոսին մասնակցել է մեկ խաղի «Սերդանիոլա» ակումբի կազմում, որի ընթացքում դարձել է գոլի հեղինակ Իսպանիայի՝ նշանակությամբ չորրորդ դիվիզիոնում[3]։

2013/14 մրցաշրջանում Ագիլյարը խաղացել է անդորրական «Սան Ժուլիա» ակումբում, որի կազմում դարձել է առաջնության բրոնզե մեդալակիր և Անդորրայի գավաթակիր։ Գավաթի խաղարկության եզրափակչում Ագիլյարը գոլ է խփել «Լուզիտանսի» դարպասը և օգնել իր թիմին հաղթել 2:1 հաշվով[4]։

2014 թվականի ամռանը իսպանացին տեղափոխվել է «Լուզիտանս»։ Առաջին մրցաշրջանի ընթացքում Ագիլյարը 17 խաղում խփել է 10 գոլ և ճանաչվել իր թիմի լավագույն ռմբարկու Անդորրայի առաջնությունում Բրունինյուի հետ միասին[5]։ Մրցաշարի արդյունքում «Լուզիտանսը» արժանացել է արծաթե մեդալի՝ զիջելով միայն «Սանտա-Կոլոմային»։ 2015 թվականի հուլիսին նա կատարել է իր նորամուտը եվրագավաթներում՝ մասնակցելով անգլիական «Վեսթ Հեմ Յունայթեդ» ակումբի դեմ երկու խաղերի Եվրոպայի լիգայի առաջին որակավորման փուլի շրջանակներում։ Եվրոպայի լիգայի առաջին որակավորման փուլի որակավորում։ Երկու խաղերի արդյունքում Անդորրան պարտվել է 0:4 հաշվով։ 2015/2016 մրցաշրջանում Ագիլյարն ու «Ունիո Էսպորտիվա Սանտա Կոլոմա» ակումբի խաղացող Վիկտոր Բերնատը դարձել են 12-ական գոլի հեղինակ Պրիմերա Դիվիզիոյում և կիսալ մրցաշարի լավագույն ռմբարկուի կոչումը[6]։ «Լուզիտանսը» կրկին նվաճել է արծաթե մեդալներ և կրկին ստացել Եվրոպայի գավաթի խաղարկությանը մասնակցելու հնարավորություն։ 2016 թվականի հունիսին Ագիլյարն իր ակումբակից Պեդրո Մունիոզի հետ միասին դարձել է թենիսային ֆուտբոլի Նեոն առաջնության հաղթող[7]։ Այս անգամ ՈՒԵՖԱ Եվրոպայի լիգայի որակավորման փուլում թիմը պարտվել է սլովենական «Դոմժալե» ակումբին (2։5 հաշվով երկու հանդիպումների արդյունքում)։

2017 թվականի սկզբին Ագիլյարը միացել է «Անդորրա» ֆուտբոլային ակումբին, որը հանդես է գալիս Կատալոնիայի առաջնությունում[8]։ Թիմի կազմում իր նորամուտը կատարել է 2017 թվականի հունվարի 14-ին «Սանթսի» դեմ խաղում (0:1)[9]։ «Անդորրայի» կազմում անցկացրած երրորդ՝ «Մասնոու» ակումբի դեմ խաղում Ագիլյարը դարձել է հանդիպման միակ գոլի հեղինակն ու հաղթանակ պարգևել իր թիմին (1։ 0)[10]։

Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Սան-Ժուլիա»
  • Անդոդրրայի առաջնության բրոնզե մեդալակիր (1) – 2013/14
  • Անդորրայի գավաթակիր – 2014
«Լուզիտանս»
  • Անդորրայի առաջնության արծաթե մեդալակիր (2) – 2014/15, 2015/16
  • Անդորրայի առաջնության լավագույն ռմբարկու – 2015/16

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. «Badalona - Terrassa (1-0) 02/12/2007» (անգլերեն). bdfutbol.com. Վերցված է 2017 թ․ փետրվարի 19-ին.
  3. «Ֆուտբոլիստի էջը» (իսպաներեն). lapreferente.com. Վերցված է 2017 թ․ փետրվարի 19-ին.
  4. Álvaro Macho (26.05.2014). «Cuarta copa para el Sant Julià» (իսպաներեն). ՈՒԵՖԱ. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հուլիսի 21-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 19-ին.
  5. «Примера Андорры. 20-й тур. Места 1-4» (ռուսերեն). weakteams.ws. 03.05.2015. Վերցված է 2017 թ․ փետրվարի 19-ին.
  6. «L'UE Santa Coloma, campió de la Copa Constitució 2016 (3-0)» (կատալաներեն). Անդորրայի ֆուտբոլի ֆեդերացիա. 15.05.2016. Վերցված է 2017 թ․ փետրվարի 19-ին.
  7. Víctor Duaso (06.06.2016). «Peter Muñoz i Aguilar vencen al Torneig Neón» (կատալաներեն). Diari Bondia Andorra. Վերցված է 2017 թ․ փետրվարի 19-ին.
  8. Joan Josep Blasco (14.01.2017). «L'FC Andorra vol tornar a agafar sensacions» (կատալաներեն). Diari Bondia Andorra. Վերցված է 2017 թ․ փետրվարի 19-ին.
  9. «Acta Primera Catalana Andorra, F.c. "a" - Sants, U.e. "a"» (կատալաներեն). Federació Catalana De Futbol. Վերցված է 2017 թ․ փետրվարի 19-ին.(չաշխատող հղում)
  10. «Acta Primera Catalana Andorra, F.c. "a" - Masnou, C.d. "a"» (կատալաներեն). Federació Catalana De Futbol. Վերցված է 2017 թ․ փետրվարի 19-ին.(չաշխատող հղում)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]