Ժոզեֆ Ագուստին Շաո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ժոզեֆ Ագուստին Շաո
Joseph-Augustin Chaho
Դիմանկար
Ծնվել էհոկտեմբերի 10, 1810 թ.
ԾննդավայրՏարդեց Սորհուլուս
Մահացել էհոկտեմբերի 23, 1858 թ.
Մահվան վայրԲայոնա
ԳերեզմանSaint Léon Cemetery
Քաղաքացիություն Ֆրանսիա
ԱզգությունԲասկ
Ազդել էԲասկագիտության, բասկերի ծագման ուսումնասիրության վրա
ՄասնագիտությունՀռետորաբանություն,
Տնտեսագիտություն
Ստորագրություն
Изображение автографа
 Agosti Xaho Վիքիպահեստում

Ժոզեֆ Ագուստին Շաո (հոկտեմբերի 10, 1811(1811-10-10)[1], Tardets-Sorholus - հոկտեմբերի 23, 1858(1858-10-23)[1], Բայոնա), բասկ հայտնի գիտնական, ազգագրագետ, հրապարակախոս, արձակագիր, հասարակական, քաղաքական գործիչ[2]։

Հաճախել է Օլորոնի ճեմարանում, որտեղ ու սովորել է հռետորաբանություն, իսկ Պոյի վարժարանում ուսումնասիրել է տնտեսագիտություն[2]։

Ժոզեֆը 20 տարեկան հասակում տեղափոխվել է Փարիզ, որտեղ իրականացրել է հասարակական, քաղաքական և գրական ըակտիվ գործունեություն։ Նա նաև զբաղեցրել է զինվորական և քաղաքական ոչ բարձր պաշտոններ, ինչպես նաև հիմնադրել է «Արիել» թերթը[2]։

Այտորի լեգենդ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ագուստին Շաոն հանդիսանում է 19-րդ դարի առաջին բասկագիտության առանցքային գորչծիչներից մեկը։ 1845 թվականին «Արիել» թերթում լույս է տեսնում նրա հեղինակած «Այտոր. Կանտաբրյան լեգենդ» ստեղծագործությունը, որը հսկայական ազդեցություն է ունեցել բասկագիտական մտքի զարգացման և բասկյան ազգային գաղափարախոսության ձևավորման վրա։ Մասնագետներից ոմանք Շաոյի ստեղծագործությունը համարում են ռոմանտիկ պատմավեպ, ուրիշները՝ արձակ լիրիկական պոեմ, երրորդները՝ խոհական-փիլիսոփայական էսսե։ Շաոյի շնորհիվ բասկերի ծագման թեման առաջին անգամ մուտք է գործում գեղարվեստական գրականություն։ Հետաքրքրական է, որ այս ստեղծագործությունում բասկերի Տուբալ նահապետը փոխարինվում է բասկերի առասպելական նախահայր Այտորով[2]։

Շաոն չի անդրադարձել Այտոր անվան ծագմանը։ Հետազոտողներից շատերը կարծում են, որ այդ անունը վերցված է բասկերեն «aitoren seme» արտահայտույթունից, որը բառացի նշանակում է «Այտորի որդի»։ Որոշ գիտնականներ չեն ընդունում այս բացատրություն և Այտոր անվան մեջ տեսնում են «Հայի թոռ» կապակցությունը։ Նման կարծիք է արտահայտել, մասնավորապես, գերմանացի հայագետ Յոզեֆ Կարստը։ Այլ ուսումնասիրողներ պնդում են, որ Այտոր անունը ծագել է «Այա էտոռի» (Aia etorri) կազմությունից, որը նշանակում է «Այայից եկած», այսինքն՝ «Հայաստանից եկած», քանի որ, ըստ բասկյան ազգային ավանդության, բասկերի նախահայրը իր յոթ զավակների հետ միասին գաղթել է Հայաստանից[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Ժոզեֆ Ագուստին Շաո, «Այտորի լեգենդը», թարգմանությունը՝ Վահան Սարգսյանի, Երևան, «Ասողիկ» հրատարակչություն, 2007 թվական։