Ժլատ ջրաղացպանուհին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox cinema.png
Ժլատ ջրաղացպանուհին
Жадная мельничиха.jpg
Տեսակկարճամետրաժ մուլտիպլիկացիոն ֆիլմ
Շարքի մասն էՓայլաքարերի լեռը
ԵրկիրFlag of Russia.svg Ռուսաստան
ԸնկերությունՊիլոտ
ՇարքՓայլաքարերի լեռը

Ժլատ ջրաղացպանուհին (ռուս.՝ Жадная мельничиха), մուլտֆիլմ, որը նկարահանվել է «Օդաչու» ստուդիայում, 2004 թվականին: Ռեժիսոր Միլանա Ֆեդոսեևան մուլտֆիլմը նկարահանել է ուկրաինական հեքիաթի մոտիվներով: Մուլտֆիլմը մտնում է «Гора самоцветов» շարքի մեջ: Մուլտֆիլմի սկզբում ցուցադրվում է հետևյալ տողը. «Մենք ապրում ենք Ռուսաստանում, Ուկրաինա»:

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Մի գյուղում ապրում էր մի ջրաղացպան իր կնոջ հետ. նրանք հարուստ էին, սակայն` շատ ժլատ: Իսկ նրանց կողքին ապրում էր մի աղքատ պառավ, որն ուներ միայն ուներ մի բազմագույն հավ: Ջրաղացպանի կինը գողանում է պառավից նրա միակ հավին և որպես պատիժ վերածվում է մարդակերպ թռչնի: Ջրաղացպանը փորձում է կնոջը նորից մարդ դարձնելու մի տարբերակ գտնել: Նա գնաց դարբնի մոտ, դարբինը օգնել չի կարողանում և ջրաղացպանին ուղարկում է տակառագործի մոտ, իսկ վերջինս խորհուրդ է տալիս նրան դիմել գնչուհու: Գնչուհին գուշակություն է անում և ասում ջրաղացպանին, որ եթե նա ցանկանում է փրկել և՛ իրեն, և՛ կնոջը, ապա պետք է հարևանի համար բարի գործ անի, որպեսզի վերջինս նրան ասի կախարդական «Շնորհակալություն» բառը: Ջրաղացպանը ստիպված էր շատ չարչարվել. նա ոչ միայն պետք է բազմագույն հավիկին վերադարձներ, այլ նաև` աքաղաղ ու ցորեն նվիրել: Այդ ժամանակ էլ ամեն ինչ կարգավորվում է:

Հեղինակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռեժիսոր Միլանա Ֆեդոսեևա
Սցենարի հեղինակ Միլանա Ֆեդոսեևա
Բեմադրող նկարիչ Իգոր Մեդնիկ
Գեղարվեստական ղեկավար Միխայիլ Ալդաշին
Անիմատորեր Դմիտրի Անդրեև, Պավել Բարկով, Եվգենի Դուդին, Ալեքսեյ Նաումենկով, Լեոն Էստրին
Կոմպոզիտոր Լև Զեմլինսկի
Հնչյունային ռեժիսոր Վլադիսլավ Տարասով
Տնօրեն Իգոր Գելաշվիլի
Պրոդյուսեր Իրինա Կապլիչնայա
Նախագծի ղեկավար Ալեքսանդր Տատարսկի
Դերերը հնչյունավորել են հեղինակի տեքստ կարդում է` Լև Դուրով
Էդուարդ Նազարով` ջրաղացպան/մուլտֆիլմում հնչյուղ բոլոր ճիչերը
Միլանա Ֆեդոսեևա` պառավ
  • Հեղինակներն ստուգված են ըստ մուլտֆիլմի լուսագրերի։

Պրեմիերա և պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2005 թվական, փետրվար` Սուզդալում Անիմացիոն կինոյի բաց ռուսական 10-րդ փառատոնի ժամանակ կայացել է «Гора самоцветов»[1] շարքի 11 ֆիլմերի պրեմիերան[2]։
  • 2005` Անիմացիոն կինոյի բաց ռուսական 10-րդ փառատոնի ժյուրիի դիպլոմ[3]։
  • 2005` «Կրոկ» միջազգային կինոփառատոն, 2005։ Ժյուրին որոշում է ստեղծել մրցանակ` «Նախագծի յուրահատկության և բարձր գեղարվեստական մակարդակի համար» և պարգևատրել «Օդաչու» անիմացիոն ստուդիային` «Гора самоцветов» շարքի համար[4]։
  • 2006` Ազգային «Ոսկե արծիվ» մրցանակ կինեմատոգրաֆիայի ոլորտում, «Լավագույն անիմացիոն ֆիլմ» անվանակարգում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]