Ժաննա Մեշչերյակովա
Արտաքին տեսք
Ժաննա Մեշչերյակովա | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 28, 1929 |
Մահացել է | 2014 |
Կրթություն | ՀԱՊՀ |
Մասնագիտություն | ճարտարապետ |
Աշխատավայր | Երևաննախագիծ |
Ժաննա Մեշչերյակովա (հուլիսի 28, 1929 - 2014), ճարտարապետ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ժաննա Մեշչերյակովան ծնվել է 1929 թվականի հուլիսի 28-ին։ 1957 թվականին ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը։ 1964 թվականից եղել է Ճարտարապետների միության անդամ։ Երևանի Նախագծային ինստիտուտում երկար տարիներ աշխատել է տիպային նախագծերի վրա։
«Նրա ամենահայտնի գործը Շախմատի տունն է` փայլուն նախագիծ է արված Ֆենիքս Դարբինյանի գլխավորությամբ։ Փայլուն հորինվածք ունի։ Մոդեռնիզմը բարդ լեզու է, իսկ այն իրականացնելն ավելի բարդ է։ Տաղանդ էր պետք ունենալ, իսկ Ֆենիքսն ուներ այդ տաղանդը և շռայլում էր»։ - Կարեն Բալյան, ճարտարապետության պատմաբան, պրոֆեսոր
[1]]
|
Ժաննա Մեշչերյակովան մահացել է 2014 թվականին։
Աշխատանքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Զեյթուն» վարչական շրջանի 5-րդ և 6-րդ բնակելի թաղամասեր,
- Բնակելի շենքեր՝ Օրբելի փողոցում,
- Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տունը[2]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ [https://urbanista.am/tpost/6npyny80i1-19292014 Ժաննա Մեշչերյակովա (1929֊2014)
- ↑ Երևանյան մոդեռնիզմ․ բոլոր ժամանակների սերը