Jump to content

Ժայռոտ լեռնաշղթա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ժայռոտ լեռնաշղթա, Մեծ Կովկասի հյուսիսային լանջի արևմտյան և կենտրոնական մասի առաջնային շղթան։ Ձգվում է Բելայա գետից (Կուբանի ավազան) համարյա մինչև Թերեք գետը 375 կմ։ Բարձրությունը մինչև 3446 մ (Կարակայա լեռը՝ արևելքում)[1]։

Զառիվայր հարավային լանջերով և քիչ թեք հյուսիսային լանջերով կուեստներ են՝ բաժանված առանձին զանգվածների։ Հյուսիսային լանջերը ծածկված են անտառներով, հարավայինները՝ լեռնային մարգագետիններով և տափաստաններով։ Զարգացած է կարստը։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Հ. Ղ. Գրգեարյան, Ն. Մ. Հարությունյան (1987). Աշխարհագրական անունների բառարան. Երևան: «Լույս».
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 277