Ժամանակն ընտրել է մեզ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ժամանակն ընտրել է մեզ
Երկիր ԽՍՀՄ
Ժանրռազմական հեռուստասերիալ և հեռուստադրամա
ՌեժիսորՄիխայիլ Պտաշուկ
Սցենարի հեղինակՎլադիմիր Խալիպ և Ալեքսանդր Պետրաշկևիչ
ԴերակատարներԵվգենի Գերասիմով, Ստանիսլավ Ժդանկո և Վիկտոր Պրոսկուրին
ՕպերատորՅուրի Մարուխին
ԵրաժշտությունՏիխոն Խրեննիկով
ԿինոընկերությունԲելառուսֆիլմ

«Ժամանակն ընտրել է մեզ» (ռուս.՝ «Время выбрало нас»), խորհրդային ռազմական դրամա, հինգ սերիաներից բաղկացած գեղարվեստական հեռուստաֆիլմ, որ նկարահանվել է ռեժիսոր Միխայիլ Պտաշուկի կողմից։ Առաջին ցուցադրությունը կայացել է 1979 թվականի աշնանը[1]։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմի գործողություններն սկսվում են Հայրենական մեծ պատերազմի առաջին օրերին Խորհրդային Միության արևմտյան հատվածում։ Սրընթաց կերպով առաջ շարժվող գերմանական զորքերից թաքնվելով խոտանոցում՝ պունյայում (ինչպես այն կոչում է խոտանոցի տեղացի սեփականատերը)՝ պատահաբար իրար են հանդիպում նախկինում անծանող երեք մարդ՝ կոմերիտական ակտիվիստ Վորոնեցկին (Եվգենի Գերասիմով), Կարմիր բանակի լեյտենանտ Նեբիլովիչը (Ստանիսլավ Ժդանլո), Մոսկվայից գործուղված Մոլչանովը (Վիկտոր Պրոսկուրին)։

Բավական արագ նրանք հասկանում են, որ այլևս հնարավոր չէ միանալ յուրայիններին, ռազմաճակատը շատ արագ հեռացել է դեպի արևելք։ Հերոսները միանում են երկրամասի պարտիզանական շարժմանը, և նրանց միջև սկիզբ է առնում մարտական ընկերություն, չնայած նրանց կենսագրությունների ու բնավորությունների տարբերությանը։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերասան Դեր
Եվգենի Գերասիմով Իվան Վորոնեցկի Իվան Վորոնեցկի
Ստանիսլավ Ժդանկո Ալեքսեյ Նեբիլովիչ Ալեքսեյ Նեբիլովիչ
Վիկտոր Պրոսկուրին Պյոտր Մոլչանով Պյոտր Մոլչանով
Վլադիմիր Գոստյուխին Սեմյոն Լագուտնիկով Սեմյոն Լագուտնիկով
Վիկտոր Պավլով «Ստրատեգ» ընդհատակի ղեկավար «Ստրատեգ»
Պյոտր Վելյամինով Բուտևիչ Բուտևիչ
Ալեքսեյ Էյբոժենկո Վորոնեցկի կոլխոզի նախագահ Վորոնեցկի
Միխայիլ Գլուզսկի Ֆադեյ Ֆադեյ
Լեոնիդ Մարկով Զագորսկի պրոֆեսոր, պատմաբան Զագորսկի
Գիրտ Յակովլև Կոնրադ Օլցե օբեր-լեյտենանտ Կոնրադ Օլցե

Ստեղծման պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սերիալի նկարահանումներն սկսվել են 1976 թվականին և բարդացել են ողբերգական դեպքերով։ 1978 թվականի գարնանը, երբ ամբողջովին նկարված էին երկու սերիաները և սկսվել է երրորդի նկարահանումը, կենցաղային կոնֆլիկտում զոհվել է Ստանիսլավ Ժդանկոն, որ կատարում էր լեյտենանտ Նոբիլովիչի դերը։ Ստիպված են եղել հրաժարվել հերոսների եռյակից և նորից գրել ֆիլմի հետագա սյուժեն։ Երրորդ սերիայում հանդիսատեսին ներկայացվել է, թե լեյտենանտը զոհվել է հերթական մարտում[2]։

Մրցանակ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1980 – Լենինյան կոմերիտմիության մրցանակ գրականության և արվեստի բնագավառում, Միխայիլ Պտաշուկ (ռեժիսոր), Եվգենի Գերասիմով (Իվան Վորոնեցկու դերակատար), Վլադիմիր Գոստյուխին (Սեմյոն Լագուտնիկովի դերակատար) – «Բելառուսֆիլմ» կինոստուդիայում ստեղծված «Ժամանակն ընտրել է մեզ» բազմասերիանոց գեղարվեստական ֆիլմի համար։

Երաժշտություն և երգեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Լուսագրերի ընթացքում հնչում է ֆիլմի թեման՝ Միխայիլ Մատուսովսկու երգերը Տիխոն Խրեննիկովի երաժշտությամբ՝ «Ժամանակն ընտրել է մեզ» (ռուս.՝ «Время выбрало нас») և «Поле Куликово»։ Ֆիլմի առաջին իսկ ցուցադրությունից հետո դրանք մեծ ժողովրդականության են արժանացել Խորհրդային Միությունում։ Այդ ցուցադրությունը (1979 թվականի հոկտեմբեր-նոյեմբեր) տեղի է ունեցել խորհրդային զորքերի՝ Աֆղանստան մտնելուց ընդամենը մի քանի ամիս առաջ։ Ֆիլմի վերնագիրը (որն իր հերթին երգի կրկներգն է) վերաիմաստավորվել է արդեն Աֆղանական պատերազմի ենթատեքստում։ Պատերազմի մասնակիցների կողմից գրվել են մի շարք համանուն երգեր ու գրքեր[3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Время выбрало нас // Советская культура : журнал. — 1979. — С. 4.
  2. Раззаков Ф. И. Жданько Станислав // Как уходили кумиры. Сияние негаснущих звезд. — М.: Эксмо, 2010. — ISBN 9785699440269
  3. Кривопалов О. В. В едином строю — пропаганда и агитация // Политработники в Афганистане: Политработники 40-й общевойсковой армии в Афганистане (1979-1989 гг.). — Днепропетровск: ИМА-пресс, 2015.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]