Ժամանակն անվերջ, տիեզերքն անհուն…
Ժամանակն անվերջ, տիեզերքն անհուն․․․ | |
---|---|
Տեսակ | բանաստեղծություն |
Ձև | բանաստեղծություն |
Հեղինակ | Հովհաննես Թումանյան |
Բնագիր լեզու | հայերեն |
Գրվել է | 1907 թվական |
Հրատարակվել է | 1907 թվականի փետրվարի 16 |
Վիքիդարան | Ժամանակն անվերջ, տիեզերքն անհուն… |
Ժամանակն անվերջ, տիեզերքն անհուն․․․, Հովհաննես Թումանյանի ստեղծագործություններից մեկը, գրված 1907 թվականի սկզբներին։
Ստեղծման պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի Թումանյանի ֆոնդի №63-ում պահվում է մեկ ինքնագիր, որը վերնագրված է «Անվերջ ու անվերջ»։
Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարան Թումանյանի ֆոնդի №1355-ում պահվում է 1908 թվականին Բաքվում հրատարակված Բանաստեղծություններ շարքում մեկ տպարանական առանձնատիպ, որի վրա Թումանյանը ուղղումներ է կատարել։ Այստեղ վերնագրված է՝ «Անվերջ ու Անվերջ»։ 65-րդ էջում շարվել է, հետագայում տեղափոխվել 21-րդ էջ։ Այս և նման դեպքերը նկատի ունենալով 1908 թվականի օգոստոսին դստերը՝ Աշխեն Թումանյանին, հղած նամակում բանաստեղծը գրում է[1]․
![]() |
Իմ գրքում բաներ էին փոխել։ Տպագրությունը կանգնեցրի, նորից տպել եմ տալիս փոխված տեղերը։ | ![]() |
Բանաստեղծությունն առաջին անգամ «Անվերջ․․․» վերնագրով տպագրվել է 1907 թվականի փետրվարի 16-ին Հուշաքար երկշաբաթաթերթի №1 համարի 5-րդ էջում, այնուհետև առանց վերնագրի՝ 1908 թվականին Բաքվում հրատարակված Բանաստեղծություններ շարքի 21-րդ էջում, 1914 թվականին Թիֆլիսում հրատարակված Հայ գրողներ ամսագրի 143-րդ էջում, ապա՝ 1940-1959 թվականներին Երևանում լույս տեսած Հովհաննես Թումանյանի երկերի ժողովածուի գիտական հրատարակության 148-րդ էջում։
Բանաստեղծությունն արտատպվել է 1914 թվականին Թիֆլիսում հրատարակված Հայ գրողներ ամսագրից։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Երկերի Լիակատար Ժողովածու, Բանաստեղծություններ, Առաջին հատոր։ Երևան: «ՀՍՍՀ ԳԱԱ Մ․ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտ»։ 1988։ էջ 612