Թև (անձնանուն)
Արտաքին տեսք
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Թև (այլ կիրառումներ)
Թև Թև | |
---|---|
Տեսակ | արական անձնանուն |
Սեռ | արական (՞) |
Ծագում | |
Ծագման լեզու | հայերեն |
Գիր | Հայոց գրեր |
Անվան այլ ձևեր | |
Փաղաքշական ձևեր | Թևիկ |
Կապված անուններ | Բազուկ, Թաթուլ, Ձեռես |
Կապված հոդվածներ | «Թև» սկսվող էջեր |
Թև, հայկական (միգուցե արական) անուն։ Առաջացել է հայերեն թև բառից։ Այս անվան համազորներն են Բազուկ, Թաթուլ, Ձեռես անձնանունները։ Թևայ ձևով հիշատակված է Երուսաղեմի Ձիթենյաց լեռան մոզայիկ արձանագրության մեջ․ «Վասն աղաւթից և փրկութեան Թևայ Աբասու և Մուրկան»[1][2]։ Անվան փաղաքշական ձևն է Թևիկ[3]։