Անդրանիկ Թևանյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Թևանյան Անդրանիկից)
Անդրանիկ Թևանյան
Դիմանկար
Ծնվել էմայիսի 5, 1974(1974-05-05) (49 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Հայաստան
ԿրթությունՃարտարապետության և շինարարարության Հայաստանի ազգային համալսարան (1997) և ՀԱՊՀ (1999)
Գիտական աստիճանտնտեսագիտական գիտությունների թեկնածու
Մասնագիտությունքաղաքական գործիչ
Զբաղեցրած պաշտոններՀայաստանի Ազգային ժողովի պատգամավոր

Անդրանիկ Նորիկի Թևանյան (մայիսի 5, 1974(1974-05-05), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Անդրանիկ Թևանյանը ծնվել է 1974 թվականի մայիսի 5-ին[1]՝ Երևանում[2]։

1997 թվականին ավարտել է Երևանի Ճարտարապետության և շինարարարության Հայաստանի ազգային համալսարանի շինարարության էկոնոմիկա և կառավարում ֆակուլտետը[3]։ Ստացել է ինժեներ-տնտեսագետի որակավորումը։ 1999 թվականին ավարտել է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի մագիստրատուրայի «Ճարտարագիտական մենեջմենթ» բաժինը՝ ճարտարագիտության մագիստրոսի որակավորմամբ։

1999-2000 թվականներին եղել է Հայաստանի էկոնոմիկայի նախարարի խորհրդական, իսկ 2000-2001 թվականներին՝ «Ար» հեռուստաընկերության լրատվական հաղորդման գլխավոր խմբագիր, հեռուստաընկերության գործադիր տնօրեն։ 2001 թվականին եղել է Հանրային հեռուստատեսության տնտեսական-վերլուծական հաղորդաշարի վարող։ 2002-2006 թվականներին դասավանդել է Հայաստանի պետական պոլիտեխնիկական համալսարանում, իսկ 2003-2013 թվականներին՝ Երևանի Հայ-ռուսական համալսարանում։

2009 թվականին հիմնադրել է «7 օր» լրատվավերլուծական կայքէջը 7 «Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտը։

2021 թվականի հունիսի 20-ին ընտրվել է Ազգային Ժողովի պատգամավոր[4]՝ «Հայաստան» կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակով[5]։

Հիմնադրել է 7օր կայքը[6]։

Ամուսնացած է, ունի երկու զավակ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Parliament Monitoring - Թևանյան Անդրանիկ». parliamentmonitoring.am (անգլերեն). Վերցված է 2021 թ․ օգոստոսի 7-ին.
  2. «National Assembly of Armenia | Official Web Site | parliament.am». www.parliament.am. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 7-ին.
  3. «Անդրանիկ Թևանյան». www.bok.am. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 7-ին.
  4. «ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐ ԳՐԱՆՑԵԼՈՒ ԵՎ ՄԱՆԴԱՏՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» (PDF). res.elections.am. Վերցված է 2021-8-7.
  5. ««Հայաստան» դաշինքի թեկնածուները 156-ն են». Hetq.am. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 7-ին.
  6. «Մահացել է Անդրանիկ Թևանյանի հայրը». www.7or.am. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 7-ին.

Արտաքին աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]