Թրեյսի Շոու

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Թրեյսի Շոու
Ծննդյան թիվ՝հուլիսի 27, 1973(1973-07-27)[1][2] (50 տարեկան)
Ծննդավայր՝Դերբիշիր, Անգլիա, Միացյալ Թագավորություն
Քաղաքացիություն՝ Միացյալ Թագավորություն
Մասնագիտություն՝դերասանուհի
IMDb։ID 0790011

Թրեյսի Շոու (անգլ.՝ Tracy Shaw, հուլիսի 27, 1973(1973-07-27)[1][2], Դերբիշիր, Անգլիա, Միացյալ Թագավորություն), անգլիացի դերասանուհի և երգչուհի։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թրեյսի Շոուն ծնվել է 1973 թվականի հուլիսի 27-ին Բելփերում (Դերբիշիր կոմսություն, Անգլիա, Մեծ Բրիտանիա) Կարլ և Էնն Շոուների ընտանիքում։ Թրեյսին ունի կրտսեր եղբայր՝ Դարեն Շոուն։

Թրեյսին ավարտել է «St. Benedict's School»-ը և «Arden School of Theatre»-ը, որտեղ նա ստացել է կոչում թատրոնի ոլորտում։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Թրեյսին կինոյում դեբյուտ է կատարել 1995 թվականին՝ Մաքսին Հիվի Փիքոքի դերը կատարելով «Coronation Street» հեռուստասերիալում, որում նա նկարահանվել է մինչև 2003 թվականը, իսկ 1999 թվականին նա ստացել է The British Soap Awards» մրցանակի «Սսեքսուալ կին» անվանակարգը։ 2003-2009 թվականներին Շոուն խաղացել է Իվ Շեփարդի/Ջեյն Ֆարելի դերը «Դժբախտ պատահար» հեռուստասերիալում, որից հետո նա ավարտել է կինոկարիերան։ Խաղացել է ընդամենը 6 ֆիլմերում և հեռուստասերիալներում։

Վերջին տարիներին Թրեյսին զբաղվել է երաժշտական կարիերայով։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

2001-2004 թվականներին Թրեյսին ամուսնացել է Ռոբերտ Էշուորտի հետ։

2004 թվականից Թրեյսին փաստացի ամուսնացած է եղել մենեջեր Էշլի Պունդոլի հետ։ Զույգն ունի երկու որդի՝ Լուիս Պունդոլ (ծնված 2005 թվականի մարտին) և Լուկա Ալեքսանդր Պունդոլ (ծնված 12.09.2006)[3]։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր
1995-2003 ս Քորոնացի փողոց Coronation Street Մաքսին Հիվի Փիքոք
1997 ֆ Քորոնացի փողոց․ Ապրել Լաս Վեգասում Coronation Street: Viva Las Vegas! Մաքսին Հիվի
2003-2009 ս Դժբախտ պատահար Casualty Ջերի Հադսոն Քանլիֆ
2004 ս Բորտուղեկցորդուհիները Mile High Լին Բենքս
2006 ս Բժիշկներ Doctors Թինա Սլոուն

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 ČSFD (չեխերեն) — 2001.
  3. «Second son for reformed British actress Tracy Shaw». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 8-ին. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 20-ին.