Թվեյթսունի կամուրջ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Թվեյթսունի կամուրջ
նորվ.՝ Tveitsund bru
Երկիր Նորվեգիա
ՏեղանքՏրունգեն, Նիսեդալ, Տելեմարկ, Նորվեգիա
Նշանակությունավտոճանապարհային
Տեսակկամարային
Նյութքար
Հատում էNisser?
Կառուցվել է1918թ.
Երկարություն62,1 մ
Լայնություն5 մ
Բարձրություն2,47 մ
Բացման տարեթիվ1918
Ժառանգության կարգավիճակՆորվեգիայի պատմական ժառանգության վայր
Քարտեզ
Քարտեզ

Թվեյթսունի կամուրջ (նորվ.՝ Tveitsund bru ), կամուրջ Նորվեգիայի հարավ-արևմուտքում, Նիսեր լճի վրա (Տրունգեն։ Հանդիսանում է Riksvei 41 ճանապարհի հատվածը։ Այն երկարությամբ Նորվեգիայի 3-րդ կամարային կամուրջն է[1]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մինչ կամրջի կառուցումը տրանսպորտային փոխադրումները կատարվում էին լաստանավերի միջոցով։ Այն կառուցվել է 1918 թ.-ին։ Կառուցման ժամանակաշրջանում այն եղել է կամրջաշինության լավագույն օրինակներից մեկը։

1999 թ.-ի հուլիսի 13-ին Թվեյթսունի կամուրջը ճանաչվեց Նորվեգիայի մշակութային հուշարձան[2]։

Կառուցվածք[խմբագրել | խմբագրել կոդը]

Կամուրջը քարից է, կամարային ձևի, միաթռիչք։ Թռիչքային սյուները կանգնեցվել են փայտյա կախիչների միջոցով։ Ամբողջական երկարությունը 62,1 մ է։ Թռիչքը ունի 51 մ երկարություն։ Բարձրությունը ջրից 2,47 մ է։ Ընդհանուր լայնությունը կազմում է 5 մ, երթևեկելի մասի լայնությունը՝ 4 մ։ Կամրջի մուտքը զարդարված է խոյակներով ու զարդանախշերով։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]